Լրահոս 24/7
04.09.2024

ՀԷՑ-ը մանրամասներ է ներկայացրել հոսանքազրկման աղմկահարույց դեպքերի մասին

ՀԷՑ-ը մանրամասներ է ներկայացրել հոսանքազրկման աղմկահարույց դեպքերի մասին

ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանն անդրադարձել է էլեկտրաէներգիայի անջատման դեպքերին։ Նրա խոսքով՝ ԲԷՑ-ի հոսանքազրկման հետևանքով, թեև կարճատև, բայց անջատվում է հանրապետության 1/3-ի հոսանքը․ 

«2023թ. նոյեմբերին կառավարության նիստի ժամանակ էլեկտրամատակարարման կարճատև ընդհատման պատճառների ուսումնասիրման համար ստեղծվեց հանձնաժողով, հետաքննության արդյունքում պարզ դարձավ՝ այն տեղի էր ունեցել ԲԷՑ-ում կատարվող աշխատանքների պատճառով։ Արդյունքում հոսանքազրկվել էր հանրապետության մոտ 1/3-ը, և սա ՀԷՑ պատասխանատվության դաշտից դուրս էր»,- ասել է նա։

Անդրադառնալով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ժամանակ տեղի ունեցած հոսանքազրկմանը՝ Դարբինյանը նշել է, որ մինչ այդ էլ են այնտեղ եղել էլեկտրամատակարարման անջատումներ, բայց ոչ՝ ներկայացումների պահին. «Մեր ընկերության անձնակազմը մի քանի անգամ ստուգայց է կազմակերպել և պարզել, որ խնդիրն իրենց բալանսում գտնվող տրանսֆորմատորի թերությունների հետ էր կապված»։ Ըստ նրա՝ այդ մասին տեղյակ է պահվել թատրոնի աշխատակազմին, ասվել, որ տրանսֆորմատորներից մեկը պետք է փոխվի, բայց նրանք անտեսել են խորհուրդը։ 

Աբովյանի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած հոսանքազրկման հետ կապված էլ նա մանրամասնել է, որ նախքան խաղը այդ մասին ստացել են գրություն ՀՖՖ-ից՝ իրենց բալանսում գտնվող 2 տրանսֆորմատորներից մեկն անջատելու մասին. «Տրանսֆորմատորը ՀՖՖ դիմումի հիման վրա անջատվել էր, արդյունքում՝ խաղի օրը ամբողջ բեռն ընկել էր մեկ տրանսֆորմատորի և մեկ ուղղության վրա, որը, չդիմանալով ծանրաբեռնվածությանը, անջատվել էր»։

Լրահոս
Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան
11:07
Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
11:03
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Նոր շուկա պետք է մտնել գրագետ, համբերատար՝ առանց նախկին տնտեսական կապերն ավերելու․ Գագիկ Ծառուկյան
11:01
Նոր շուկա պետք է մտնել գրագետ, համբերատար՝ առանց նախկին տնտեսական կապերն ավերելու․ Գագիկ Ծառուկյան
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ