Լրահոս 24/7

Քննարկվել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի դեմ պայքարին առնչվող հարցեր

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը սեպտեմբերի 3-ին մասնակցել և որպես բանախոս հանդես է եկել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված՝ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի դեմ պայքարի, ապօրինի թմրաշրջանառության ծավալների աճի դեմ իրականացվող քայլերի վերաբերյալ քննարկմանը։

Միջոցառմանը մասնակցել են օրենսդիր, գործադիր, դատական իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Հանդիպումը վարել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուստամ Բաքոյանը։ Հանդիպմանը, որպես բանախոս, մասնակցել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Փոխնախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին ու սկզբունքային մոտեցումներին։ Նա փաստել է, որ այս ոլորտում առկա են մի շարք ձեռքբերումներ, որոնց մասին արձանագրում են թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, թե՛ միջազգային կառույցները (ԽԿԿ (CPT), ԳՐԵԿՈ և այլն)։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ոլորտային մի շարք խնդիրներ համակարգային են ու պահանջում են համանման մոտեցում, ընդ որում՝ դրանք հաճախ փոխկապակցված են այլ ոլորտների խնդիրների հետ։ Կարևոր է այն, որ խնդիրները ճիշտ ախտորոշվեն, որպեսզի լուծումը լինի հասցեական, իսկ նախարարությունը փոփոխությունների վեկտորը հենց այդ տրամաբանությամբ է տանում։

Փոխնախարարն ընդգծել է, որ ոստիկանության համակարգի բարեփոխումների շրջանակում մեծ նշանակություն ունի հատկապես ուժային միջոցների գործադրման մասով ՀՀ-ում հստակ ստանդարտի ներդրումը: «Մեր առաջնային խնդիրներից է նաև խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ դրսևորումների արձանագրման մեխանիզմների ներդնումը Հայաստանի Հանրապետությունում՝ Ստամբուլյան արձանագրությանը համահունչ»,-նշել է Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ հստակ ձևաթղթային տարբերակով գործընթացն արդեն գծագրվել է, առաջիկայում կսկսվեն վերապատրաստման դասընթացները: Նա տեղեկացրել է, որ առաջիկա օրերին հանրային քննարկման կներկայացվի Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը:

Ներկայացված հարցերի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

5 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

6 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

7 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

8 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

9 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

9 hours ago