Լրահոս 24/7
04.09.2024

Հայաստանի և Թունիսի միջև վիզայի պահանջը կվերացվի

Հայաստանի և Թունիսի միջև վիզայի պահանջը կվերացվի

Համաձայնագրի նպատակն է դյուրացնել Հայաստանի եւ Թունիսի` դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց ուղեւորությունների ընթացակարգերը:

Յուրաքանչյուր պետության վավեր դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները կազատվեն մյուս պետության տարածք մուտք գործելու նպատակով վիզա ձեռք բերելու պարտականությունից` տարանցման կամ առաջին մուտքի օրվանից 180 օրվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամկետով այնտեղ մնալու համար:

Հայաստանի եւ Թունիսի հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ:

Փաստաթուղթը կարեւոր նշանակություն կունենա նաեւ ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման տեսանկյունից, որը Թունիսի հետ քաղաքական երկխոսության ընդլայնման եւ խորացման, փոխայցերի աշխուժացման հնարավորություն կտա:

Այս մասին խոսել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ի նիստում ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թունիսի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանի գնահատմամբ էլ համաձայնագրի վավերացումը եւս մեկ դրական քայլ է բարեկամ երկրի հետ հարաբերություններն ավելի ընդլայնելու, փոխադարձ այցերի համար հեշտ պայմաններ ստեղծելու առումով:

Նա առաջարկել է գործընկերներին դրական արձագանքել օրենքի նախագծին:

Օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Լրահոս
Եվրոպական քաղաքական համաժողովը կարող է բացել 300 000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Կարապետյան
23:10
Եվրոպական քաղաքական համաժողովը կարող է բացել 300 000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Կարապետյան
Փաշինյանն ու Զելենսկին վերականգնում են ակտիվ երկխոսությունը
18:44
Փաշինյանն ու Զելենսկին վերականգնում են ակտիվ երկխոսությունը
Հայաստանի եվրոպական ուղին նոր ընտրություն չէ, այն պատմականորեն ձևավորված ուղղություն է
18:42
Հայաստանի եվրոպական ուղին նոր ընտրություն չէ, այն պատմականորեն ձևավորված ուղղություն է
Քննարկեցինք Հայաստանի և Իսպանիայի հարաբերությունների ամրապնդումը․ վարչապետ
16:56
Քննարկեցինք Հայաստանի և Իսպանիայի հարաբերությունների ամրապնդումը․ վարչապետ
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարին
16:42
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարին
ԵՄ-ում պառակտում է առաջացել Ֆիցոյի` Ռուսաստան այցի պատճառով
16:22
ԵՄ-ում պառակտում է առաջացել Ֆիցոյի` Ռուսաստան այցի պատճառով
Հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին. Ջորջա Մելոնի
15:47
Հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին. Ջորջա Մելոնի
Վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ
15:35
Վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ
Զելենսկին և Կոբախիձեն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են Երևանում
15:05
Զելենսկին և Կոբախիձեն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են Երևանում
Չենք փոխի մեր աշխատելաձևն ու այն դիրքորոշումը. Մեցոլան հակադարձել է Ալիևին
14:50
Չենք փոխի մեր աշխատելաձևն ու այն դիրքորոշումը. Մեցոլան հակադարձել է Ալիևին
Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է. Աշոտյան
14:29
Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է. Աշոտյան
Երբ Հայաստանը միջազգային լրահոսի ուշադրության կենտրոնում է՝ դրական համատեքստում․ Թունյան
14:07
Երբ Հայաստանը միջազգային լրահոսի ուշադրության կենտրոնում է՝ դրական համատեքստում․ Թունյան
«Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը
13:45
«Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը
8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա. Մակրոն
13:32
8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա. Մակրոն
Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն․ Զելենսկի
13:10
Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն․ Զելենսկի