Լրահոս 24/7
04.09.2024

Դաստիարակը բռնnւթյուն է գործադրել աուտիզմ ունեցող երեխայի նկատմամբ

Դաստիարակը բռնnւթյուն է գործադրել աուտիզմ ունեցող երեխայի նկատմամբ

Երևանի թիվ 48 մանկապարտեզում երեք տարեկան երեխայի նկատմամբ դաստիարակ Սերինե Հակոբյանը բռնություն է գործադրել։ Այդ մասին MediaHub-ին ահազանգում է երեխայի մայրը՝ Մաշա Մաթևոսյանը։

Նա պատմեց, որ երեխան տարբեր շրջաններում կապտուկներով է տուն եկել, բայց սկզբնական շրջանում «ամոթից ելնելով» որևէ ձայն չի հանել։

«Մանկապարտեզ հաճախելու ընթացքում երեխայի մոտ որոշակի խնդիրներ նկատեցի, ստուգումներից հետո պարզվեց, որ հոգեխոսքային հապաղում ունի, ախտորոշում տվեցին հոգեխոսքային զարգացման հապաղում՝ աուտիկ սիմպտոմատիկա վարքային խանգարումով։

Դրանից հետո ես խոսել եմ թե՛ դաստիարակի հետ, թե՛ մանկապարտեզի տնօրենի հետ, բացատրել, որ երեխայի ակտիվ, տարբերվող վարքը դրանով է պայմանավորված։ Բայց խնդիրը շարունակվել է։ Դաստիարակն ասում էր՝ «խանգարում է, աղմկում է, ես չեմ կարող երեսուն երեխայի աչքաթող անել, միայն մեկով զբաղվել»։

Ու երբ այդ նույն ընթացքում կապտուկներ էի նկատում ու դիմում դաստիարակին, ասում էր, թե մահճակալից իջնելիս ինքնավնասում է եղել, դրա համար են կապտուկներ առաջացել։ Այսինքն, եթե մի օր գնայի, երեխայիս լուրջ վնասվածքով գտնեի, էլի ասելու էին, թե ինքնավնասո՞ւմ է։ Կամ գիտեն՝ երեխան հաշմանդամության կարգ ունի, ինչո՞ւ են երկրորդ հարկում քնեցնում»,- պատմեց ծնողը։

Նա ներկայացրեց, որ մանկապարտեզում երեխայի ներառական կրթության իրավունքը չի իրացվել, հաճախ քնի ժամին դաստիարակը զանգել ու ասել է, թե «արի, տար, խանգարում է, չի թողնում, որ մյուս երեխաները քնեն»։

«Մեկ ամիս է՝ երեխային մանկապարտեզ չեմ տանում, մի անգամ չեն զանգել, հարցրել, թե ինչու չեմ տանում։ Ավելին, երբ խնդրի մասին որոշեցի բարձրաձայնել, ու խոսեցի ԶԼՄ-ներից մեկի հետ, բոլոր ծնողները զանգեցին, սկսեցին ինձ մեղադրել, ինչ ասես ասել։ Դաստիարակն էլ ինձ սպառնաց, որ դատի է տալու իր բարի համբավն արատավորելու համար։ Բայց ես նկարներ ունեմ, որ երեխայի մարմնի տարբեր հատվածներում կապտուկներ կան, ձայնագրություններ էլ ունեմ, որ երեխաս լոգոպեդի մոտ ասում է՝ «ընկեր Սերինեն տուտուզիս խփեց»։ Բացի այդ, նման խնդիր ունեցող երեխաները կրկնօրինակում են մեծերի վարքը, ու երբ դեռ մանկապարտեզ էր հաճախում, ես գնում էի իր հետևից, սկսում էր մազերս քաշել ու հարցնել՝ «լա՞վ ա»։ Այսինքն՝ նույնն իր հետ են արել»,- պատմեց ծնողը։

Մաշա Մաթևոսյանն ասաց, որ երեխայի հետ աշխատող մասնագետները պնդում են՝ տղան պետք է մանկապարտեզ գնա, պետք է սոցիալականացվի։

«Բայց ես չեմ ուզում այդ մանկապարտեզ տանել, քանի որ այդ վերաբերմունքը կրկնվելու է։ Ես տնօրենին մի քանի անգամ խնդրել եմ, որ խումբը փոխեն, սակայն դա չի արվել։ Ու ես հույս չունեմ, որ որևէ բան փոխվելու է»,- նշեց ծնողը։

Տեղեկացնենք, որ դեպքի առնչությամբ MediaHub-ն անձամբ է դիմել ՄԻՊ գրասենյակ, որպեսզի երեխայի իրավունքները պաշտպանվեն։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն ևս դիմել ենք։

Մենք փորձեցինք նաև մանկապարտեզի տնօրենի հետ զրուցել՝ լսելու նրա դիրքորոշումը, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ MediaHub-ը պատրաստ է հրապարակել նաև մանկապարտեզի դիրքորոշումը։

Լրահոս
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
11:03
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Նոր շուկա պետք է մտնել գրագետ, համբերատար՝ առանց նախկին տնտեսական կապերն ավերելու․ Գագիկ Ծառուկյան
11:01
Նոր շուկա պետք է մտնել գրագետ, համբերատար՝ առանց նախկին տնտեսական կապերն ավերելու․ Գագիկ Ծառուկյան
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում