Լրահոս 24/7

Ադրբեջանում երբեք չեն եղել ազատ և արդար ընտրություններ․ Հելսինկյան կոմիտե

Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն սեպտեմբերի 4-ին հայտարարություն է տարածել՝ դատապարտելով կիրակի օրը Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Զեկույցում ասվում է, որ ընտրությունները կանխատեսելի հաղթանակ բերեցին նախագահ Իլհամ Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությանը: Միևնույն ժամանակ, 125-տեղանոց խորհրդարան են մտնում նաև «խամաճիկ կամ գրպանային ընդդիմադիր խմբեր»։

Հայտարարության մեջ ասվում է, որ տասնյակ ընտրատեղամասերում առկա են կեղծիքների լայնածավալ ապացույցներ՝ օգտագործելով բազմակի քվեարկության, քվեաթերթիկների լցոնման, ինչպես նաև անկախ և ընդդիմադիր դիտորդների վրա բռնություն և ճնշում գործադրելու ավանդական մեթոդներ:

«Ադրբեջանում երբեք չեն եղել ազատ և արդար ընտրություններ, և դրանք բացառություն չեն»,- ասել է հանձնաժողովի գլխավոր քարտուղար Բերիթ Լինդեմանը:

«Անցած տարիներին Ադրբեջանի իշխանություններն արել են հնարավոր ամեն ինչ՝ ոչնչացնելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, փակելու անկախ լրատվամիջոցները, խիստ վերահսկողություն պահպանելու հասարակական կյանքի բոլոր ասպեկտների վրա, վերացնելու քաղաքական ընդդիմությունը և ստեղծելու վախի և ահաբեկման մթնոլորտ՝ թույլ չտալով ադրբեջանցիներին բարձրաձայնել դրանք:

Նման ռեպրեսիվ պայմաններում ազատ և արդար ընտրություններն անհնարին են»,- ասել է Լինդեմանը։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

6 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

7 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

8 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

9 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

10 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

11 hours ago