Լրահոս 24/7

Բուժաշխատողները պարտադիր դասընթացների կմասնակցեն

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ասել է, թե բուժաշխատողները ներկայումս մասնակցում են այն դասընթացներին, որոնց ցանկանում են:

Իսկ նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող դասընթացներ, որոնց ցանկը, անհրաժեշտությունից ելնելով, կսահմանվի Կառավարության կողմից:

Հիմնական զեկուցողի խոսքով՝ պարտադիր դասընթաց են համարվելու արտակարգ իրավիճակներում, աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության կամ, օրինակ՝ բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ դասընթացները:

Կառավարությունը, կախված կոնկրետ ժամանակահատվածից և իրադրությունից՝ կսահմանի բուժաշխատողների համար պարտադիր շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) դասընթացների ցանկ:

Նշված ցանկում ներառված դասընթացները կարող են կազմակերպվել ինչպես պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, այնպես էլ վճարովի հիմունքներով:

Բացի այդ, բուժաշխատողներին հնարավորություն կտրվի առցանց մասնակցելու արտերկրի բժշկական կրթական հաստատությունների, համալսարանական կլինիկաների, գիտահետազոտական կենտրոնների կողմից կազմակերպվող դասընթացներին, որոնց մասնակցության վճարը Կառավարության կողմից սահմանված կարգով և դեպքերում կփոխհատուցվի:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

14 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

14 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

15 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

16 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

17 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

18 hours ago