Լրահոս 24/7
04.09.2024

Անահիտ Ավանեսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ

Անահիտ Ավանեսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ։

Մարզպետ Կարեն Սարգսյանը մանրամասներ է հայտնել նախարարի հետ հանդիպումից և բուժկենտրոններ շրջայցից.

«Սեպտեմբերի 4-ին ընդունեցի աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանած ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանին, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանին։

Հանդիպման ընթացքում քննարկեցինք Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգի զարգացման ծրագրերին առնչվող ու առաջնահերթ լուծում պահանջող հարցեր։

Նշեմ, որ վերջին տարիներին Գեղարքունիքի մարզի առողջապահական ոլորտում նկատելի է զարգացման ու առաջընթացի կայուն դինամիկա։ Ավելին, առողջապահական հաստատություններն արդեն ունեն խնայված միջոցներ, որոնք ուղղվում են նոր բուժսարքաբվորումների ձեռքբերմանը և նոր ծառայությունների ներդրմանը։

Նույն խնայված միջոցների հաշվին ու Գավառի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Գավառի բժշկական կենտրոնը շուտով ձեռք է բերելու հեմոդիալիզի 5 ապարատ, իսկ պետակական միջոցների հաշվին՝ շերտագրման սարքավորում, որոնք այս հաստատությունում էապես կբարելավեն բուժսպասարկման որակը։

Նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին նշեց, որ թեև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ աշխատանքային մշտական կապը պահպանվում է, այսուհանդերձ, նման հանդիպումները անհրաժետ ու պահանջված են՝ ի հայտ եկած խնդիրներին համատեղ ու արդյունավետ լուծումներ տալու տեսանկյունից։

«Այս տարի էապես ավելանում են պետպատվերի ծավալները, որոնք համաչափորեն բաշվելու են նաև Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններին։ Կապիտալ շինարարությունների իրականացման ուղղությամբ ևս մեր համատեղ ու համագործակցված աշխատանքը ստացվում է։

Պետական ծրագրերով նախատեսված բոլոր շինարարությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում։ Լճափի ԱԱՊԿ նորակառույց շենքի վերազինման խնդիրը լուծվելու է նախարարության միջոցների հաշվին»,-նշեց նախարարը։

Այնուհետ համատեղ աշխատանքային այց կատարեցինք Վարդենիսի բժշկական կենտրոն։

Վարդենիսի ԲԿ-ում մեզ ուղեկցեց համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Շրջեցինք բժշկական կենտրոնի բոլոր բաժանմունքներում, զրուցեցինք բուժանձնակազմի ու ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց հետ, ծանոթացանք աշխատանքային պայմաններին ու շարունակեցինք համատեղ քննարկումներն առաջիկա անելիքների շուրջ։

Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ մինչև բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումը, որի գործընթացն այժմ նախագծման փուլում է, այստեղ շենքային ու տեխնիկական պայմաների բարելավման նպատակով կիրականացվեն ընթացիկ նորոգումներ ու վերազինումներ, որոնց շնորհիվ որոշակիորեն կբարելավվեն ժամանակակից բուժսպասարկման համար պահանջված պայմանները և որակը։

Շրջայցն ավարտվեց Վարդենիսի ԲԿ տարածքում տեղակայված Մամոգրաֆիկ հետազոտությունների շարժական կենտրոնում, որտեղ ՀՀ առողջապահության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում սկրինինգային հետազոտություններ են իրականացվում Վարդենիս քաղաքի և գյուղական բնակավայրերի 45-68 տարեկան կանանց շրջանում՝ կրծքագեղձի վաղ շրջանի քաղցկեղը հայտնաբերելու նպատակով։

Մամոգրաֆը, ըստ գրաֆիկի, շրջելու է Գեղարքունիքի մարզի բոլոր քաղաքներում։ Վարդենիսում այն կգործի 1,5, Մարտունիում՝ 4 Գավառում՝ 3, Սևանում՝ 2,5, Ճամբարակում՝ 1 ամիս ժամկետով։

Կրծքագեղձի վաղ շրջանի ուռուցքի հայտնաբերման դեպքում հիվանդների բուժումը կիրականացվի անվճար, պետպատվերի շրջանակներում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է մարզպետը։

Լրահոս
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
11:03
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Նոր շուկա պետք է մտնել գրագետ, համբերատար՝ առանց նախկին տնտեսական կապերն ավերելու․ Գագիկ Ծառուկյան
11:01
Նոր շուկա պետք է մտնել գրագետ, համբերատար՝ առանց նախկին տնտեսական կապերն ավերելու․ Գագիկ Ծառուկյան
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում