Լրահոս 24/7

Բերդի նախկին համայնքապետը, որդին և կինը հրավիրվել են դատախազություն

Տավուշի մարզի Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը, նրան փոխկապակցված ևս մի քանի անձ՝ կինը՝ Նաիրա Մանուչարյանը, որդին՝ Անուշավան Մանուչարյանը, սեպտեմբերի 24-ին հրավիրվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

«Ազդարար»-ում զետեղված՝ նրանց ուղարկված ծանուցագրերից տեղեկանում ենք, որ հիշյալ անձանց պատկանող գույքերի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։

Մանուչարյանները պետք է ներկայանան դատախազություն՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:

Նշենք, որ Հակակոռուպցիոն քրեական դատարանում է Հարություն Մանուչարյանի և Անուշավան Մանուչարյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկված մեղադրական եզրակացությունը։ Դրանում մասնավորապես նշված է, որ Մանուչարյանը չի կանխել իր որդու՝ Անուշավան Մանուչարյանի կողմից Բերդ քաղաքի Խորենացու փողոցի 16/6 հասցեում գտնվող, իրեն պատկանող հողամասում մոտ 240 քմ մակերեսով եռահարկ առանձնատուն, դրան հարակից ավտոտնակ և ծածկ ինքնակամ կառուցելը։

2022 թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ այն դեպքի առթիվ, որ Հարություն Մանուչարյանը, 2012 թ. նոյեմբերի 10-ից զբաղեցնելով Բերդ քաղաքի քաղաքապետի, իսկ 2017 թ. նոյեմբերի 11-ից՝ համայնքների խոշորացումից հետո, Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը, իր ծառայողական պարտականությունը ժամանակին չի կատարել՝ մասնավորապես ունենալով ինքնակամ շինարարության հետևանքների վերացումն օրենքով սահմանված կարգով ապահովելու, ապօրինի հողօգտագործումը կասեցնելու և վերացնելու լիազորություն, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները։

Մանուչարյանի որդին, ըստ մեղադրանքի, 2015 թ.-ից Մ. Խորենացի փողոցում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի շուրջ 3 մետր բարձրությամբ 105 քմ մակերեսով պարիսպ է կառուցել, այնուհետև 2016 թ.-ին շուրջ 750 քմ մակերեսով առանձնատուն կառուցել։

Այնուհետև վերջինիս դիմումի հիման վրա 23.02.2017 թ.-ին նրան տրամադրել է արդեն իսկ ապօրինի կառուցված շենք- շինությունների վերաբերյալ ճարտարապետահատակագծային առաջադրանք, 13.03.2017 թ.-ին նրան տրամադրել է արդեն իսկ ապօրինի կառուցված պարսպի և շինության կառուցման շինթույլտվություն։

Հարություն Մանուչարյանը, շարունակելով պաշտոնեական դիրքի չարաշահմանն ուղղված հանցավոր գործողությունները մի շարք այլ անձանց հետ, 15.10.2019 թ.-ին կազմել և շրջանառության մեջ է դրել կեղծ փաստաթուղթ հանդիսացող շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը, թե իբր Տավուշի մարզի Բերդ համայնքի Խորենացի փողոցի 16/1 հասցեում կառուցապատումն իրականացվել է 14.05.2017 թ.-ից մինչև 14.10.2019 թ.՝ տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա, այնուհետև նույն օրը կազմել և իր ստորագրությամբ և համայնքապետարանի կնիքով հաստատել է «Շահագործման թույլտվության» ակտը, տրամադրել է որդուն՝ Անուշավան Մանուչարյանին, որի հիման վրա վերջինս դիմել է ՀՀ կադաստրի կոմիտե և 2015-2016 թթ. ապօրինի կառուցված շենք-շինությունների համար ստացել է թիվ 12122019-11-0048 համարի սեփականության վկայականը։

Մասնավորապես երկու անհատական բնակելի տուն, երկու բնակարան բազմաբնակարան շենքում, միանձնյա սեփականությամբ արտադրական նշանակության շինություն, համատեղ սեփականությամբ հասարակական շինություն, հողամաս, որպես շարժական գույք՝ երկու մեքենա՝ բեռնատար և անվավոր մեքենա կամ մեխանիզմ։

Թիվ 1

Recent Posts

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

43 minutes ago

Գյումրիում և Փարաքարում մեկնարկում է ՏԻՄ արտահերթ ընտրությունների քարոզարշավը

ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Այսօրվանից Գյումրիում և Փարաքար խոշորացված համայնքում…

2 hours ago

«Կոպեկ առ կոպեկ վերադարձնելով» հարց չի լուծվելու

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Երեւի…

4 hours ago

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

19 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

19 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

19 hours ago