Լրահոս 24/7

Նեթանյահուն չի ցանկանում Գազայում հրադադար հաստատել. Արաբական լիգա

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ցանկանում համաձայնության գալ Գազայի հատվածում հրադադարի շուրջ, ինչը սպառնում է տարածաշրջանում Եգիպտոսի առանցքային դերի կորստին, հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկուշաբթի օրը Նեթանյահուն հայտարարեր էր Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ֆիլադելֆիայի միջանցքում Իսրայելի ռազմական վերահսկողության անհրաժեշտության մասին։

Իսրայելի վարչապետի խոսքով՝ առանց դրա անհնար է հասնել ոչ պատերազմի նպատակներին, ոչ էլ պատանդների վերադարձին։

«Ֆիլադելֆիայի միջանցքում իսրայելական զորքերի ներկայությունից հրաժարվելը Եգիպտոսի հստակ դիրքորոշումն է, որին աջակցում են արաբական երկրները։ Այն ունի իրավական և քաղաքական լիազորություն, մինչդեռ Իսրայելն իր վերջին դիրքորոշումներով սպառնում է Եգիպտոսին տարածաշրջանում առանցքային դերի կորստով»,- ասել է Աբուլ Գեյթը։

Նա նաև նշել է, որ Եգիպտոսի դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության հարցում պարզ է՝ հավելելով, որ Իսրայելի կողմից Կահիրեին մեղադրանքներ ներկայացնելու փորձերը քողարկված են, որոնք Նեթանյահուն քաղաքական նկատառումներով օգտագործում է՝ շարունակելու պայքարը պաղեստինյան անկլավում:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

8 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

9 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

10 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

12 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

12 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

13 hours ago