Լրահոս 24/7

Քննարկվել է Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգին առնչվող հարցեր

Սեպտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանած ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանին, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգի զարգացման ծրագրերին առնչվող ու առաջնահերթ լուծում պահանջող հարցեր։

Մարզպետ Կարեն Սարգսյանը նշել է, որ վերջին տարիներին Գեղարքունիքի մարզի առողջապահական ոլորտում նկատելի է զարգացման ու առաջընթացի կայուն դինամիկա։ Ավելին, առողջապահական հաստատություններն արդեն ունեն խնայված միջոցներ, որոնք ուղղվում են նոր բուժսարքավորումների ձեռքբերմանը և նոր ծառայությունների ներդրմանը։

Նույն խնայված միջոցների հաշվին ու Գավառի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Գավառի բժշկական կենտրոնը շուտով ձեռք է բերելու հեմոդիալիզի 5 ապարատ, իսկ պետական միջոցների հաշվին՝ շերտագրման սարքավորում, որոնք այս հաստատությունում էապես կբարելավեն բուժսպասարկման որակը։

Նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին նշել է, որ թեև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ աշխատանքային մշտական կապը պահպանվում է, այսուհանդերձ, նման հանդիպումները անհրաժեշտ ու պահանջված են՝ ի հայտ եկած խնդիրներին համատեղ ու արդյունավետ լուծումներ տալու տեսանկյունից։

«Այս տարի էապես ավելանում են պետպատվերի ծավալները, որոնք համաչափորեն բաշխվելու են նաև Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններին։ Կապիտալ շինարարությունների իրականացման ուղղությամբ ևս մեր համատեղ ու համագործակցված աշխատանքը ստացվում է։ Պետական ծրագրերով նախատեսված բոլոր շինարարությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում։ Լճափի ԱԱՊԿ նորակառույց շենքի վերազինման խնդիրը լուծվելու է նախարարության միջոցների հաշվին»,-տեղեկացրել է նախարարը։

Այնուհետ նախարարն ու մարզպետը համատեղ աշխատանքային այց են կատարել Վարդենիսի բժշկական կենտրոն։ Անահիտ Ավանեսյանը և Կարեն Սարգսյանը շրջել են բժշկական կենտրոնի բոլոր բաժանմունքներում, զրուցել բուժանձնակազմի ու ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց հետ, ծանոթացել աշխատանքային պայմաններին ու շարունակել համատեղ քննարկումներն առաջիկա անելիքների շուրջ։

Ըստ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ մինչև բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումը, որի գործընթացն այժմ նախագծման փուլում է, այստեղ շենքային ու տեխնիկական պայմաների բարելավման նպատակով կիրականացվեն ընթացիկ նորոգումներ ու վերազինումներ, որոնց շնորհիվ որոշակիորեն կբարելավվեն ժամանակակից բուժսպասարկման համար պահանջված պայմանները և որակը։

Շրջայցն ավարտվել է Վարդենիսի ԲԿ տարածքում տեղակայված Մամոգրաֆիկ հետազոտությունների շարժական կենտրոնում, որտեղ ՀՀ առողջապահության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում սկրինինգային հետազոտություններ են իրականացվում Վարդենիս քաղաքի և գյուղական բնակավայրերի 45-68 տարեկան կանանց շրջանում՝ կրծքագեղձի վաղ շրջանի քաղցկեղը հայտնաբերելու նպատակով։

Մամոգրաֆը, ըստ գրաֆիկի, շրջելու է Գեղարքունիքի մարզի բոլոր քաղաքներում։ Վարդենիսում այն կգործի 1,5, Մարտունիում՝ 4 Գավառում՝ 3, Սևանում՝ 2,5, Ճամբարակում՝ 1 ամիս ժամկետով։

Կրծքագեղձի վաղ շրջանի ուռուցքի հայտնաբերման դեպքում հիվանդների բուժումը կիրականացվի անվճար, պետպատվերի շրջանակներում։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

2 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

4 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

5 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

7 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

7 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

8 hours ago