

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության ծախսային քաղաքականությանը՝ նշելով, որ դրա էֆեկտիվությունը շատ մեծ պրոբլեմ է, ապա խոստովանել, որ շատ դեպքերում պետական միջոցներն, ըստ էության, արդյունավետ չեն ծախսվում․
«Բայց այստեղ էլ, առաջին էմոցիոնալ ալիքը անցնելուց հետո երբ վերլուծում ես… Կառավարությունը օդից չի ընկել։ Մենք, ընդհանուր առմամբ, մեր տների, մեր միջավայրի, մեր ծախսային կուլտուրայի կրողն ենք։ Հասկանալու համար, թե ինչպես է գումարները ծախսում կառավարությունը, պետք է գնալ, մտնել մեր հարսանիքները, մեր կնունքները, մեր ծնունդները, և կտեսնենք այդ միջոցառման կազմակերպման վրա ինչպես են ծախսում։ Ինչպես այնտեղ են ծախսում, այնպես էլ այստեղ ենք ծախսում։ Երբ առիթ է լինում տարբեր ռեստորաններում և այլն, մեր քաղաքացիներն, ըստ էության, 95 և ավել տոկոս անհրաժեշտից 20-30% պատվիրում են»,- ասեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ սա սոցիալ-հոգեբանական խնդիր է, և այստեղ մեխանիզմներ կան, որ էլի կրթության ոլորտի հարցեր են, թե ինչպես ենք իրադրություններն ընկալում։
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…
Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…