Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո Ռուսաստանը թևակոխեց «սուր բորբոքման» շրջան, որը պահանջում էր «գրաքննություն և տեղեկատվության ազատության սահմանափակումներ», հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պատերազմական վիճակում, որում մենք հայտնվել ենք, սահմանափակումներն արդարացված են, ինչպես և գրաքննությունն է արդարացված, ճիշտն ասած: Մենք պատերազմական վիճակում ենք»,- ասել է Պեսկովը։
Նրա կարծիքով՝ Ռուսաստանը դուրս է եկել «կրիտիկական առճակատման մակարդակի հավաքական Արևմուտքի երկրների հետ», և ամենահարգված միջազգային լրատվամիջոցները «հաճախ չեն վարանում սուտ խոսել»։
Սա բացասական դինամիկա է, և «այս առումով նրանց ոչ մի կերպ չի կարելի նմանվել», ասել է նա։
Միևնույն ժամանակ, Կրեմլի մամուլի քարտուղարը նշել է, որ երբ պատերազմն ավարտվի, Ռուսաստանում կրկին պետք է լինի «տեղեկատվության լիակատար ազատություն»։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…