Լրահոս 24/7

Ինչո՞ւ է Ռուսաստանն անհանգստանում Telegram-ի բազայի գաղտնազերծման հարցով

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը երկրորդ անգամ սոցիալական X հարթակում գրառում է կատարել եւ կրկին պատմել, որ 2015 կամ 2016 թվականին ինքը նրան համագործակցության առաջարկություն է արել, բայց Դուրովը վճռականորեն ասել է, որ «տեղեկությունների բազայի գաղտնազերծման էլեկտրոնային բանալիները երբեք ոչ ոքի չի հանձնի»:
Մեդվեդեւը, սակայն, համոզված է, որ եթե նրա կյանքը «բարենպաստ չդասավորվի, իսկ այդպիսի նախանշաններ կան, ապա նա ոչ մի տեղ փախչել չի կարող»: Նման բարձրաստիճան պաշտոնյայի կողմից արված ենթադրությունն ավելի շատ նման է ունեցած տեղեկատվության հրապարակայնացման, որի նպատակը ստուգողական է. իսկ Ֆրանսիան ինչպե՞ս կարձագանքի:
Telegram-ը համաշխարհային հարթակ է, որից օգտվում են տասնյակ միլիոնավոր մարդիկ: Ռուսաստանի անհանգստությունը կասկածելի է: Մինչդեռ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը հավաստիացրել է, որ ՌԴ ոչ մի պաշտոնյա Telegram-ի հարթակում պետական նշանակության գրառումներ չի կատարում եւ երբեք չի կատարել:
Միջազգային մամուլում, սակայն, տեսակետ կա, որ Դուրովը ՌԴ «Անվտանգության դաշնային ծառայության գործակալ է»: Ի՞նչ գաղտնիքների է նա տիրապետում, որ կարող է հայտնել Ֆրանսիային: Նման դեպքերում հրապարակային բացահայտումներ չեն արվում, բայց հարաբերությունների նստվածքը մնում է: Այս առումով կարեւոր է, որ Ադրբեջանը վերջին տարում հակաֆրանսիական մի քանի միջոցառումներ է կազմակերպել, ինչպես նաեւ Կորսիկայում եւ Նոր Կալեդոնիայում Ֆրանսիայից անջատվելու շարժումներ է հովանավորում: Հնարավոր է, որ Դուրովը տեղյակ է Բաքվի հակաֆրանսիական քարոզչության գաղտնիքներին:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Ներկայացնում ենք ՀՀ-ում արտադրված չորրորդ ռադիոֆարմպրեպարատը․ նախարար

ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով…

15 hours ago

Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև․ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի…

15 hours ago

Ուժի եւ նրանից ծնված իրավունքի մրցակցության մեջ Հայաստանը զիջել է Ադրբեջանին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Միջին-վիճակագրական…

16 hours ago

Երկրի օդի գլոբալ ջերմաստիճանն առանձնապես բարձր չէ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 20 ամսվա…

17 hours ago

Դպրոցի նկատմամբ վերաբերմունքը սկսվում է հենց շենքից․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել…

17 hours ago

Զելենսկին «խաբե՞ց» Ալիեւին

Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…

19 hours ago