Լրահոս 24/7

Թշնամի բանակները գալիս են իրենց տարածած ազդեցության հետքերով

Թշնամի բանակները գալիս են իրենց տարածած ազդեցության հետքերով: Կարելի է ավելի դիպուկ ձեւակերպում գտնել, դրանից իմաստը չի փոխվի: Ո՞վ է Հայաստանի քաղաքական, փորձագիտական դիսկուրս մտցրել թեզ, որ «Ադրբեջանը պահանջում է Հայաստանի սահմանադրության նախաբանից հանել անկախության Հռչակագիրը»: Չկա նման խնդիր, չի կարող լինել: Հայաստանի սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ որեւէ տարածքային պահանջ չունի: Եւ պետության առաջին դեմքից մինչեւ վերջին փորձագետը պետք է նույնը ասեն: Իսկ թե ինչու՞ են լռում սահմանադրագետ-իրավաբանները՝ չափազանց արտառոց է: Բանն այն է, որ անկախության հռչակագիրը հստակ սահմանում է, որ «Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ՝ ՀՀ»: 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշումն անվանված է «Հայկական ԽՍՀ-ի Լեռնային Ղարաբաղի միավորման մասին»: Այդ ակտը հետագա վավերացում չի անցել, ՀԽՍՀ սահմանադրության մեջ չի ինկորպորացվել: Այսինքն, Լեռնային Ղարաբաղը վերջնականապես ՀԽՍՀ-ին չի միավորվել, ԼՂ-ում Հայաստանի սահմանադրությունը, օրենքները, պետական կառավարման համակարգը չի գործել: Ադրբեջանի հնչեցրած «նախապայմանը» բացառապես դիվանագիտական-քաղաքական մանեւր է, որպեսզի խաղաղության պայմանագիր չստորագրվի: Եւ Հայաստանում հարցը պետք է ներկայացվի հենց այս դիտանկյունից:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…

6 hours ago

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

11 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

11 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

12 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

12 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

12 hours ago