Լրահոս 24/7

Հանձնաժողովը քննարկել է «ՀՀ պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագիծը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքները, դրանց տրամադրման պայմաններն ու կարգը, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրները: Առաջարկը քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 6-ի նիստում:

Հիմնական զեկուցող Գեղամ Նազարյանը նշել է, որ մինչ այժմ այս ոլորտի օրենսդրական կարգավորումների դաշտում առկա է պատկեր, որտեղ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմնաված սոցիալական ապահովության երաշխիքները եւ արտոնությունները տրամադրվում են տարբեր օրենքներում առկա հոդվածներով, Կառավարության, նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների առանձին որոշումներով, սակայն, ըստ նրա, կարեւոր է դրանք մեկտեղել մեկ օրենքում, ինչն էլ առաջարկում է կատարել:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ներկայացնելով հարցի առնչությամբ Կառավարության դիրքորոշումը, տեղեկացրել է, որ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների՝ ներառյալ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները սահմանված են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին», «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ այլ օրենքներով, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով, ինչպես նաեւ այդ օրենսդրական ակտերի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ ակտերով:

Փոխնախարարի խոսքով նախագծի հիմնավորման մեջ ներառված չեն իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները, տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, կարգավորման նպատակը, բնույթը եւ ակնկալվող արդյունքը: Բացահայտված չէ ոլորտի ընթացիկ իրավիճակը եւ տվյալ ոլորտում իրականացվող քաղաքականությունը, խնդիրները, առհասարակ առաջարկվող կարգավորումների անհրաժեշտությունը, վերլուծված չեն նախատեսվող կարգավորումների ռիսկային գործոնները, նշված չէ, թե ինչ բացերի մասին է խոսքը, առկա չէ ֆինանսական գնահատական: Ուստի, Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից:

Օրենքի նախագիծը չարժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Հանձնաժողովը մինչեւ 2 ամիս ժամկետով հիմնական զեկուցողի բացակայության պատճառով հետաձգել է Կառավարության հեղինակած ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության գվարդիայի մասին» եւ ««Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթների քննարկումը:

Թիվ 1

Recent Posts

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

20 minutes ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

51 minutes ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

1 hour ago

Իսրայելը չեղարկել է բանտարկյալների ազատ արձակումը

Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…

2 hours ago

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից ՀՀ-ի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աջակցությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…

3 hours ago

Վլադիմիր Պուտինն՝ ընդդեմ Իոսիֆ Ստալինի

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգտագործելով ՏԱՍՍ պետական գործակալության հնարավորությունները, համերկրացիներին շնորհավորել է Հայրենիքի…

3 hours ago