Գլխավոր

Ռուսական բանակը ճնճղուկ չէ

Բաքվի լրատվամիջոցները Ռուսաստանի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների մատուցմամբ տեղեկատվություն են տարածել, որ «Հայաստանն Ուկրաինային խորհրդային արտադրության սպառազինություններ է մատակարարել»: Սադրանքն իր տեղն է գտել նաեւ Հայաստանի ռուսալեզու մամուլում: Հստակ ինֆորմացիա կա, եւ դա հրապարակային հաստատել է Սերբիայի նախագահը, որ Ադրբեջանը Սերբիայից 800 միլիոն դոլարի սպառազինությունների գնման պայմանագիր ունի: Խոսքը ինքնագնաց հաուբիցների եւ ռազմամթերքի, այն է՝ 155մմ. տրամաչափի արկերի մասին է: Գնված սպառազինության եւ ռազմամթերքի առաջին խմբաքանակն Ադրբեջանը Սերբիայից առաքել է Արաբական միացյալ էմիրություններ, որտեղից «հետքը կորել է»: Սերբիայի նախագահն ասել է, որ առքուվաճառքից հետո սպառազինությունների տնօրինման հարցում Ադրբեջանը ոչնչով սահմանափակված չէ, Սերբիան էլ պատասխանատու չէ: Շատ պարզ հասկացվում է, որ Ադրբեջանը սերբական ինքնագնաց հաուբիցները տրամադրել կամ վերավաճառել է երրորդ երկրի: Կամ՝ Ռուսաստանին, կամ՝ Ուկրաինային: ՌԴ եւ ԱՄԷ քաղաքացի Պավել Դուրովը օգոստոսի 11-24-ը գտնվել է Բաքվում, որտեղ սպասել է Պուտինի հետ հանդիպման: Պաշտոնապես ասվում է, որ նման հանդիպում չի կայացել: Բաքվից Պուտինի մեկնելուց հինգ օր անց Դուրովը նույն «Հեյդար Ալկիեւ» օդանավակայանից թռել է մասնավոր ինքնաթիռով: Օնլայն դիտարկման տեղեկություններով՝ Ֆրանսիայի Ռեյմս քաղաքի շրջանում Դուրովի ինքնաթիռը փորձել է «էշելոնից շեղվել»: Ֆրանսիական ծառայությունները հինգ րոպե անց հարկադրել են, որ ինքնաթիռը վերադառնա Փարիզի օդային միջանցք: Դուրովի ձերբակալության առթիվ անհանգստություն ցուցաբերած եվրոպական միակ առաջնորդը Սերբիայի նախագահ Վուչինչ է: Այդ տագնապը Ֆրանսիան փոխհատուցել է՝ վերջին պահին համաձայնելով Սերբիային վաճառել գերարդիական տասներկու կործանիչ: Իր հերթին Սերբիայի նախագահը վարձահատույց է եղել՝ մերժելով ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին մասնակցելու՝ Պուտինից ստացած հրավերը: Հաջորդ օրը ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդեւը փաստացի ասել է, որ Դուրովը Telegram-ի տեղեկատվական բազայի վերծանման էլեկտրոնային «բանալիները փոխանցել է» Ֆրանսիայի հատուկ ծառայություններին: Դուրովը կարող է Ռուսաստանի եւ Ադրբեջանի համար շատ ցավոտ բացահայտումներ անել՝ կապված քառասունչորսօրյա պատերազմի, անցյալ տարվա սեպտեմբերի 19-ի ահաբեկչության եւ ԼՂ-ից հայ բնակչության բռնատեղահանման իրական շահառուների եւ նպատակների հետ: Հայաստանի կողմից Ուկրաինային «խորհրդային սպառազինությունների մատակարարման» առասպելը հորինվել է հնարավոր բացահայտումների ազդեցությունը ցրելու համար: Այդ առասպելը քննություն չի բռնում մի քանի հիմնավորմամբ: Նախ, Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ քառասունչորսօրյա պատերազմում ոչնչացրել է հայկական բանակի գրեթե ամբողջ զրահատեխնիկան, հրթիռա-հրետանային եւ ՀՕՊ միջոցները: Այսինքն, Հայաստանը ֆիզիկապես ընդունակ չէ որեւէ մի երկրի սպառազինություն մատակարարել: Երկրորդ, Ուկրաինան խորհրդային սպառազինությունների շտեմարան է, նույնը վերաբերում է Արեւելյան Եվրոպայի երկրներին: Երրորդ, Ուկրաինայի ինչի՞ն է պետք խորհրդային սպառազինությունը, եթե երկրի նախագահն ասում է, որ պատերազմում կհաղթի հեռահար սպառազինություն ունեցող կողմը: Ուկրաինական պատերազմում ոչ միայն «Գրադը» եւ Դ-20 քարշակային թնդանոթը, այլեւ ՏոչկաՈՒ-ն ոչինչ չի որոշում: Այդ կարգի սպառազինությունը մեր օրերում պարսատիկ է, իսկ ռուսական բանակը ճնճղուկ չէ:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Ներկայացնում ենք ՀՀ-ում արտադրված չորրորդ ռադիոֆարմպրեպարատը․ նախարար

ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով…

15 hours ago

Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև․ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի…

15 hours ago

Ուժի եւ նրանից ծնված իրավունքի մրցակցության մեջ Հայաստանը զիջել է Ադրբեջանին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Միջին-վիճակագրական…

16 hours ago

Երկրի օդի գլոբալ ջերմաստիճանն առանձնապես բարձր չէ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 20 ամսվա…

17 hours ago

Դպրոցի նկատմամբ վերաբերմունքը սկսվում է հենց շենքից․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել…

17 hours ago

Զելենսկին «խաբե՞ց» Ալիեւին

Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…

19 hours ago