Լրահոս 24/7
06.09.2024

Անկախության տոնական միջոցառումների շրջանակում կբացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությունը

Անկախության տոնական միջոցառումների շրջանակում կբացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությունը

Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությանն ընդառաջ՝ այսօր կայացել է մամուլի ասուլիս, որին հաջորդել է հուշագրի ստորագրման արարողությունը:

Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Կարեն Ավետիսյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում, Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխն ու ձեռքն առաջին անգամ կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում: Ցուցահանդեսը խորհրդանշական է նաև Հայաստանում պետության հետագա զարգացման գործում կանանց ու մայրերի արժեքավոր դերը նորովի ընդգծելու և վերարժևորելու տեսանկյունից:

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացրել է ծավալուն աշխատանք, ստեղծվել է նաև միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Այս կարևոր միջոցառումը պատշաճ հանրահռչակելու և հասարակության առավել լայն շրջանակներին հաղորդակից դարձնելու նպատակով հատկացվել է պետական ֆինանսավորում: Ցուցահանդեսին ընդառաջ կանցկացվի նաև թվային, ֆիզիկական գովազդային արշավ՝ համապատասխան մարքեթինգային գործիքակազմով: Թանգարանում առանձնացվել է առանձին ցուցասրահ, որը վերանորոգվել է, տեղադրվել է նոր լուսային համակարգ, կատարվել են այլ աշխատանքներ։ Նախարարության կողմից ցուցահանդեսի հանրահռչակման ազդագրերը կտեղադրվեն Երևանում, իսկ թվային տեխնոլոգիաներով հանրահռչակումը կիրականացվի հանրապետության ողջ տարածքում»,- նշել է Ալֆրեդ Քոչարյանը՝ հորդորելով քաղաքացիներին բաց չթողել նման մեծ մշակութային իրադարձությունը և խորհուրդ տվել ցուցադրության տոմսերը գնել էլեկտրոնային տոմսերի միասնական համակարգից՝ հերթերի գոյացումից խուսափելու համար:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի հիշեցմամբ՝ թանգարանն ամիսներ առաջ ազդարարել էր «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրության մասին. «Աշխատանքներն իրականացվում են ինտենսիվ ձևով, և առաջին անգամ Հայաստան են բերվելու բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից մասունքներ՝ գլուխը և ձեռքը: Այս նմուշները պատմական հանդիպման ձևաչափով ցուցադրվելու են Հայաստանի պատմության թանգարանում պահվող մայրության թեմային վերաբերող արժեքավոր ցուցանմուշների հետ՝ սկսած նոր քարի դարի ժամանակներից մինչև քրիստոնեական շրջանին վերաբերող նմուշներ: Հատկանշական է, որ նման ձևաչափով այս ցուցահանդեսը զարգացման նոր մակարդակ է մեր թանգարանայի մշակույթում և կազմակերպվելու է նմանատիպ ցուցահանդեսների ստանդարտներին համապատասխան»,- նշել է թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և հույս հայտնել, որ այսպիսի ցուցահանդեսների կազմակերպումը կդառնա ավանդույթ:

«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանի նշմամբ՝ հիմնադրամն իր գործունեության հինգ ամիսների ընթացքում արդեն հասցրել է իրագործել է մի քանի հաջողված նախագծեր ԿԳՄՍ նախարարության հետ. «Մենք շատ ուրախ ենք նախարարության հետ ևս մեկ և Հայաստանի պատմության թանգարանի հետ առաջին համագործակցության համար: Մեզ համար շատ ուրախալի և խորհրդանշական է, որ ցուցահանդեսը մեկնարկելու է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, և հուսով եմ, որ այս 6 ամիսների ընթացքում մեզ կհաջողվի ցուցահանդեսին զուգահեռ նախարարության և Պատմության թանգարանի հետ իրագործել մի շարք ծրագրեր, որոնց մասին առավել մանրամասն կտեղեկացնենք»:

Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Կարեն Ավետիսյանն էլ ընդգծել է, որ այս կարևոր, պատմական և եզակի իրադարձության իրականացման նպատակով մի շարք բարդություններ և խոչընդոտներ են հաղթահարվել. «Առաջիկա օրերին կմեկնարկի մարքեթինգային արշավը: Լիահույս ենք, որ ցուցադրության հանդեպ հետաքրքրությունը միասնական կլինի, քանի որ այդպիսին է նաև հայեցակարգը: Այն կոչված է կամրջելու դարերի խորքը մեր ներկայի հետ»:

Մամուլի ասուլիսին հաջորդել է հուշագրի ստորագրման արարողությունը. այն ստորագրել են Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Կարեն Ավետիսյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը: Նշենք, որ հուշագրի ստորագրումը խորհրդանշում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ համագործակցության մեկնարկ՝ վերոնշյալ երեք կառույցների միջև: Հուշագրով նախատվեսում է կողմերի միջև համագործակցություն՝ մշակութային համատեղ միջոցառումների և այցելությունների կազմակերպման, կրթական և հովանավորչական ծրագրերի, համատեղ այլ նախագծերի իրականացման նպատակով: Հուշագրի նպատակն է նաև ամրապնդել մշակութային և կրթական կապերը, խթանել համագործակցությունը պատմության, ժառանգության պահպանման և տարածման ուղղությամբ:

Լրահոս
Եվրոպական քաղաքական համաժողովը կարող է բացել 300 000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Կարապետյան
23:10
Եվրոպական քաղաքական համաժողովը կարող է բացել 300 000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Կարապետյան
Փաշինյանն ու Զելենսկին վերականգնում են ակտիվ երկխոսությունը
18:44
Փաշինյանն ու Զելենսկին վերականգնում են ակտիվ երկխոսությունը
Հայաստանի եվրոպական ուղին նոր ընտրություն չէ, այն պատմականորեն ձևավորված ուղղություն է
18:42
Հայաստանի եվրոպական ուղին նոր ընտրություն չէ, այն պատմականորեն ձևավորված ուղղություն է
Քննարկեցինք Հայաստանի և Իսպանիայի հարաբերությունների ամրապնդումը․ վարչապետ
16:56
Քննարկեցինք Հայաստանի և Իսպանիայի հարաբերությունների ամրապնդումը․ վարչապետ
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարին
16:42
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարին
ԵՄ-ում պառակտում է առաջացել Ֆիցոյի` Ռուսաստան այցի պատճառով
16:22
ԵՄ-ում պառակտում է առաջացել Ֆիցոյի` Ռուսաստան այցի պատճառով
Հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին. Ջորջա Մելոնի
15:47
Հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին. Ջորջա Մելոնի
Վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ
15:35
Վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ
Զելենսկին և Կոբախիձեն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են Երևանում
15:05
Զելենսկին և Կոբախիձեն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են Երևանում
Չենք փոխի մեր աշխատելաձևն ու այն դիրքորոշումը. Մեցոլան հակադարձել է Ալիևին
14:50
Չենք փոխի մեր աշխատելաձևն ու այն դիրքորոշումը. Մեցոլան հակադարձել է Ալիևին
Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է. Աշոտյան
14:29
Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է. Աշոտյան
Երբ Հայաստանը միջազգային լրահոսի ուշադրության կենտրոնում է՝ դրական համատեքստում․ Թունյան
14:07
Երբ Հայաստանը միջազգային լրահոսի ուշադրության կենտրոնում է՝ դրական համատեքստում․ Թունյան
«Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը
13:45
«Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը
8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա. Մակրոն
13:32
8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա. Մակրոն
Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն․ Զելենսկի
13:10
Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն․ Զելենսկի