Լրահոս 24/7
06.09.2024

Կայացել է Սանահինի ժամանակավոր կամրջի բացման արարողությունը

Այսօր Ալավերդիում կայացել է Սանահինի ժամանակավոր կամրջի բացման արարողությունը։ Կամուրջը Հայաստանին է նվիրաբերել Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Ներկա էին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, տեղակալ Սերժիկ Պոտրոսյանը և այլ պաշտոնյաներ։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Իրանին կամրջի և առհասարակ բարդ իրավիճակներում մշտապես Հայաստանի կողքին լինելու համար։ Նախարարը հատկապես ընդգծել է այդ գործընթացներում դեսպանի ակտիվ դերակատարության, գործուն մասնակցության և հետևողական աջակցության փաստը։

Դեսպանն, իր հերթին, ընդգծել է մշտապես Հայաստանի կողքին լինելու պատրաստակամության մասին։ Կամրջի բացումից հետո նախարարն ու դեսպանը Ալավերդու համայնքապետարանում խորհրդակցություն են անցկացրել, որի ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի կատարման ընթացքը։

Հիշեցնենք, որ Սանահինի կամուրջը փլուզվել էր գարնանը` մայիսի 26-ին, Դեբեդ գետի վարարման պատճառով։ 

Լրահոս
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27

Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34

Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53

Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19

Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31

Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01

Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08

Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34

Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46

Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45