Լրահոս 24/7

Ի՞նչ նկատի ուներ Խ. Սուքիասյանը

Հայաստանում մի կեղծ նարատիվ է տարածվել, իբր իշխանությունը եւ հանրությունը մեղադրում են արցախցիներին, որ չեն կռվել, երկիրը հանձնել են:

Քարոզչության վերջին ալիքի առիթ է դարձել ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի` FactorTV-ին տված հարցազրույցը, որտեղ նա խոսել է անցյալ տարվա այս օրերին Ստեփանակերտում իրականացված իշխանափոխության մասին:

Մի շարք լրատվամիջոցներ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին «պաշտպանում են» Խաչատուր Սուքիասյանից եւ ներկայացնում, որ Պաշտպանության բանակը հերոսական դիմադրություն է ցույց տվել, թշնամուն անհռելի կորուստներ պատճառել, բայց ուժերն անհավասար էին:

Խաչատուր Սուքիասյանի ասածն էլ հենց դա է: Ոչ ոք Սամվել Շահրամանյանին մեկօրյա պատերազմի հետեւանքների համար չի մեղադրում: Խոսքը պատերազմից խուսափելու, մարդկային կյանքեր խնայելու, ունեցած սպառազինությունները պահպանելու անկարողության կամ չկամեցողության մասին է:

Պետության ղեկավարի պաշտոն ստանձնած Սամվել Շահրամանյանը տեղյա՞կ չէր, որ ուժերն անհավասար են, Արցախը՝ պաշարված, չէ՞ր հաշվարկել, որ ռուսական զորախումբը Բաքվի հարձակումը չի կասեցնելու, չէ՞ր հասկանում, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը չի կարող ռազմական գործողությունների դիմել՝ ճեղքելու շրջափակումը:

Եթե Շահրամանյանը եւ մյուսները չեն վերլուծել իրավիճակը, ուրեմն պետության ղեկավար չէին: Եթե ամեն ինչ հաշվարկված էր, ուրեմն նրանք գիտակցաբար են գնացել առճակատման, հրաժարվել Բաքվի հետ երկխոսությունից:

Խաչատուր Սուքիասյանն ասել է, որ ինքը չունի մի շարք հարցերի պատասխաններ: Ոչ ոք չունի, առաջին հերթին՝ Արցախից բռնատեղահանված հարյուր հիսուն հազար մարդիկ:

Բայց շատ հետաքրքիր է, թե ինչու՞ ամեն անգամ «պատասխանատու» մամուլը Սամվել Շահրամանյանին պաշտպան է կանգնում, երբ դրվում է անցյալ տարվա արցախյան ողբերգության պատճառների բացահայտման խնդիր: Շահրամանյանի հետ կիսելու, ավելի ճիշտ՝ կիսած ի՞նչ ունեն:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

3 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

3 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

3 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

4 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

4 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

4 hours ago