Լրահոս 24/7

Ալեն Սիմոնյան․ «Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը պետք է լուծարել»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովը պետք է լուծարել։

Սիմոնյանն անդրադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին, որտեղ վերջինս իշխանություններին քննադատել էր ԱԺ-ում ԼՂ հարցով հանձնաժողով չստեղծելու մեջ՝ պատճառաբանմամբ, թե կա ԼՂ-ի հետ միջխորհրդարանական հանձնաժողով․

«Ասում եք Արցախի հետ կապված հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, բայց բաց եք թողնում այն մասը, որ այն ժամանակվա ԼՂ ԱԺ ղեկավարը նույնպես դեմ արտահայտվեց ու նույն հիմնավորումները բերեց»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանի առաջարկին, թե միջխորհրդարանական նիստ է պետք գումարել, Սիմոնյանը նշել է. «Ես անձամբ կարծում եմ՝ այդ ֆորմատը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմն այլևս իրավազոր չէ և չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր։ Մենք պետք է լրջորեն քննարկենք այդ ֆորմատը չեղարկելու հարցը, որովհետև ԼՂ, Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի, և նման կարգավիճակ ՀՀ-ում այլևս չկա»։

Սիմոնյանը նաև մեկնաբանել է, որ Արցախի Հանրապետությունն իր պաշտոնյաների որոշմամբ լուծարվել է, իսկ հարաբերությունները հնարավոր են, երբ կա երկրու կողմ։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

12 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

12 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

14 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

15 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

15 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

15 hours ago