Լրահոս 24/7

«Հայաստանի իշխանությունն Արցախի համար արել է այնքան, որքան չի արել որևէ իշխանություն». Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում կրկնել է խորհրդարանական ամբիոնից արած հայտարարությունը, թե «ՀՀ իշխանությունն Արցախի համար արել է այնքան, որքան չի արել որևէ իշխանություն, որից հետո տեղի է ունեցել դավադիր պատերազմ»․ «Այդ պատերազմի կազմակերպիչներն ու դրդողները բոլորին հայտնի են, և մեղադրել իշխանություններին, որ մինչև վերջ պայքարել է Արցախի համար, մինչև վերջ պատերազմ է մղել և արել է ամեն ինչ, տեղին չէ՝ առնվազն 2021թ. ընտրություններից հետո, երբ ՀՀ քաղաքացիները գնացին և իրենց գնահատականը տվին»։

Սիմոնյանը նաև նշել է, որ Հայաստանն այլընտրանք է առաջարկել ԼՂ իշխանություններին. «Հայաստանն իր այլընտրանքն առաջարկել է, իր երեխաներին է զոհել այնտեղ, իր ժողովրդի, պետության բյուջեից կտրել է և ամեն ինչով ապահովել ԼՂ գոյությունը՝ աշխատավարձ, կոմունալ վճարումներ, բանակ։ Այդ ամենն ապահովվել է ՀՀ կողմից»։ Նա նաև հարց է տվել. «Բա ինչի՞ համար էինք մենք կռվում, զոհվում։ Չե՞ք հասկանում, որ նպատակը եղել է ՀՀ վրա հարձակվելն ու այն գրավել, ոչնչացնելը։ Դուք հասկանո՞ւմ եք»։ 

Ըստ նրա՝ նպատակ է եղել Հայաստանը բռնակցել «միութենական կառույցների»։

Թիվ 1

Recent Posts

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

29 minutes ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

52 minutes ago

Իսրայելը չեղարկել է բանտարկյալների ազատ արձակումը

Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…

2 hours ago

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից ՀՀ-ի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աջակցությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…

3 hours ago

Վլադիմիր Պուտինն՝ ընդդեմ Իոսիֆ Ստալինի

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգտագործելով ՏԱՍՍ պետական գործակալության հնարավորությունները, համերկրացիներին շնորհավորել է Հայրենիքի…

3 hours ago

Իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են․ Հանգստյան օրերին ևս կազմակերպության աշխատակիցները քաղաքացիների անվտանգության…

4 hours ago