Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին հանրապետության հիմնադրման 76-րդ տարեդարձի կապակցությամբ։
«Իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից Ձեզ և Ձեր ժողովրդին եմ փոխանցում ամենաանկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Ես հավատում եմ, որ մեր ժողովուրդների շահերին համապատասխան մեր երկրների միջև հարաբերությունները հետագայում կզարգանան, երկկողմ և բազմակողմ հարթություններում մեր համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի: Այսպիսի նշանակալի օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, մշտական խաղաղություն և բարօրություն Ձեր ժողովրդին»,-ասվում է Ալիևի շնորհավորական հեռագրում։