Լրահոս

Արդարադատության փոխնախարարը՝ Քոչարյանի դստեր հետ լուսանկարի մասին

Արդարադատության նախարարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանն անդրադարձել է սոցիալական ցանցերում վերջին օրերի շահարկումներին

«Համացանցում շրջանառվում է մի լուսանկար, որն արվել է 2019 թվականին կազմակերպված միջոցառման ընթացքում, որին, ի թիվս իմ այլ համակուրսեցիների, հրավիրված եմ եղել նաև ես:

Լուսանկարում նաև Ռոբերտ Քոչարյանի դուստրն է, իմ համակուրսեցին, ում, ինչպես նաև իմ այլ 200 համակուրսեցիների հետ ծանոթացել եմ 2000 թվականին, երբ ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ:

Աշխատանքային երկարամյա գործունեության ընթացքում երբևէ չեմ եղել որևէ կուսակցության անդամ կամ որևէ քաղաքական գործչի աջակից, երբևէ առնչություն չեմ ունեցել և անձամբ չեմ հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ: Կյանքի և աշխատանքի բերումով շփվել եմ տարբեր մարդկանց հետ, այդ շփումներն իմ կյանքում իրենց ուրույն տեղն ունեն և ես դա չեմ ուրանում, սակայն իմ քաղաքական ընտրությունը կատարել եմ և անվերապահորեն պաշտպանում եմ Հայաստանի կառավարության արտաքին և ներքին քաղաքական կուրսը, Իրական Հայաստանի և Հայրենիքը Պետությունն է հայեցակարգերը:

Վերջին տարիներին Արդարադատության նախարարության Գլխավոր քարտուղարի պաշտոնում ներդրել եմ առավելագույնը: Պետական համակարգում եմ 2005 թվականից, աշխատել եմ նախ ֆինանսների նախարարությունում, ապա՝ Ազգային ժողովում, հետո արդեն Արդարադատության նախարարությունում։ 2021 թվականից, գրեթե երեք տարի, զբաղեցրել եմ նախարարության Գլխավոր քարտուղարի պաշտոնը և մինչև 2024 թվականի սեպտեմբերի 6-ը, երբ նշանակվեցի Արդարադատության նախարարի տեղակալ, չեմ զբաղեցրել որևէ քաղաքական պաշտոն:

Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս պաշտոնն ինձ վստահելու համար: Իմ ամենօրյա աշխատանքով կապացուցեմ Հայաստանի Հանրապետության և կառավարության որդեգրած ռազմավարություններին իմ նվիրվածությունը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Գևորգյանը:

Թիվ 1

Recent Posts

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…

2 hours ago

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

7 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

8 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

8 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

9 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

9 hours ago