Լրահոս 24/7

«Խաղաղության պայմանագրի ամբողջ տեքստը տեխնիկապես և փաստացի համաձայնեցված է». Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի՝ Ադրբեջանին առաջարկված վերջին տեքստն ամբողջապես համաձայնեցված տեքստ է. «Դրանք կամ հոդվածներ են, որ նախկինում ամբողջապես են համաձայնեցվել, կամ հոդվածների այն մասերը, որոնք արդեն հաջողվել էր համաձայնեցնել։ Ըստ էության, ստացվում է՝ տեխնիկապես և փաստացի ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, և մեր առաջարկն է եղել ստորագրել այն, ինչը հաջողվել է այս ընթացքում համաձայնեցնել»։

Ըստ նրա՝ տեքստի շուրջ այլևս չկան անհամաձայնություններ. «Այլ բան, գիտեք, երբեմն ադրբեջանական կողմն այլ նախապայմաններ ու խնդիրներ է փորձում ներառել բանակցային գործընթացում, և մեր մոտեցումն է, որ օր առաջ, րոպե առաջ ստորագրենք համաձայնեցված տեքստը»։

Նախարարի խոսքով՝ պայմանագրի 16 հոդվածից 13-ն ամբողջապես է համաձայնեցված, 3-ը՝ մասնակի. «Նախաբանն էլ առանձին կտոր է»,- ասել է նա՝ մեկնաբանելով, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը հայտնել 17 հոդվածի մասին։ Միրզոյանի խոսքով՝ նա երևի նկատի է ունեցել նաև նախաբանը։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Հայ-իրանական զորավարժությանը կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ

Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…

3 hours ago

Կարեն Ասլանյանը եզրափակչում է

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…

4 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…

4 hours ago

Այսօր կկայանա Պուտինի և Թրամփի հատուկ բանագնացի հանդիպումը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…

4 hours ago

Արցախցիներին կոչ ենք անում միասնական ճակատով վերականգնել խախտված իրավունքները․ Շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…

4 hours ago

Ճապոնիայում, Մոլդովայում և Կամբոջայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…

5 hours ago