Լրահոս 24/7

Փորձում են թուրքական այբուբեն ստեղծել

Թուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում արդեն մի քանի տարի է՝ քննարկվում է այսպես կոչված՝ «թուրքական աշխարհի միասնական այբուբեն ստեղծելու» հարցը: Թուրքախոս պետություններն, ինչպես հայտնի է, սեփական գիր չունեն: Դարեր շարունակ Օսմանյան կայսրությունում գործածվել է արաբական այբուբենը:

Նախանցյալ դարում Բաքվում նույնպես եզակի թերթերը լույս են տեսել արաբական այբուբենով: Թուրքական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալը, որ արեւմտամետ գործչի համարում ուներ, ընդունել է լատիներեն այբուբենը:

Խորհրդային Ադրբեջանը նախապես հետեւել է Թուրքիայի օրինակին, հետո անցել ռուսական այբուբենին՝ մի քանի տառի տարբերությամբ:

Անկախ Ադրբեջանը վերականգնել է լատինատառ այբուբենը: Կենտրոնական Ասիայի երկրներում դեռեւս ռուսական այբուբենն է գրավոր խոսքի արտահայտման միջոց:

Բաքվում գումարվել է թուրքական միասնական այբուբենի ստեղծման հարցով աշխատանքային խմբի հանդիպում, բայց որեւէ կոնկրետ առաջարկություն դեռեւս հայտնի չէ:

Ըստ երեւույթին, առկա են ոչ միայն զուտ լեզվաբական, այլեւ քաղաքական խնդիրներ: Թուրքերենը միասնական լեզու չէ, ունի բազմաթիվ խոսվածքներ: Ի՞նչ հիմքի վրա կարող է միասնական այբուբեն ստեղծվել: Քաղաքական առումով, իհարկե, դա Թուրքիայի նախաձեռնությունն է, որպեսզի միասնական այբուբենով ամրապնդի թուրքական աշխարհի իր առաջնորդությունը:

Բայց վերջին շրջանում նկատվում են Թուրքիայի նկատմամբ անվստահության դրսեւորումներ: Ակնհայտ հակասություններ կան Ադրբեջանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի միջեւ, որ, կարծես, վիճարկում են թուրքական աշխարհում երկրորդը լինելու կարգավիճակը:

Բայց թուրքական աշխարհի միասնական այբուբենի գաղափարը քաղաքակրթական ինքնություն ձեւավորելու հայտ է եւ վկայում է, որ թուրքախոս պետությունների համախմբումը հետապնդում է նոր աշխարհակարգում ուժի ինքնուրույն բեւեռ ձեւավորելու նպատակ:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Պուտինը դիմել է ռուսաստանցիներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների՝ Ռուսաստանին միանալու երկրորդ տարեդարձի կապակցությամբ…

9 mins ago

Նախատեսվում է բարձրագույն կրթության եռաստիճան մակարդակ. նոր նախագիծ

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ,…

15 mins ago

Հայաստանում բացվել է Իրանի առևտրի կենտրոնը

Երևանում այսօր բացվել է Իրանի առևտրի կենտրոնը։ Այնտեղ ներկայացված են իրանական շուկայի խոշորագույն արտադրողները նավթի,…

18 mins ago

«Հաղթանակի դեպքում դեմոկրատները կոչնչացնեն սահմանադրությունը». Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը վստահ է, որ հաղթանակի դեպքում դեմոկրատները կոչնչացնեն սահմանադրությունը. «Եվ նրանք (դեմոկրատները)…

21 mins ago

Անդրադարձել են Իրանի Չաբահար նավահանգստում ՀՀ մասնակցության հնարավորությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ԻԻՀ Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար…

40 mins ago

ՄԻՊ-ը եղել է Բուլղարիայում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ…

53 mins ago