Լրահոս 24/7

Մանրամասներ գործարարի՝ լոգասենյակում ինքնասպանության դեպքից

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել գործարար Լորիս Եղոյանի ինքնասպանության դեպքից։

«Սեպտեմբերի 9-ին ժամը 10։40-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվել է հաղորդում, այն մասին, որ ըստ «Էջմիածնի» ՇՕ-ից ստացված ահազանգի՝ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դողս գյուղի համապատասխան հասցե, որտեղ հայտնաբերվել է 38-ամյա տան տիրոջ՝ Լ․ Ե․-ի, դին՝ հրազենային վնասվածքով, իսկ դիակի կողքին՝ ատրճանակ։

Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում 09.09.2024թ. ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 10։00-ի սահմաններում նշված հասցեի լոգարանում Լ. Ե․-ն իրեն ամրկցված «Բերետտա» մոդելի ատրճանակով կատարել է ինքնասպանություն։

Կատարվել է դիակի արտաքին զննություն, մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Սկզբնական զննության է ենթարկվել դեպքի վայր հանդիսացող բնակարանը։

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում են ՔԿ-ից։

Նշենք, որ Լ.Ե.-ն ԼՂ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի նախկին փեսան է՝ գործարար Լորիս Եղոյանը։

Ըստ լրատվամիջոցների՝ նա ինքնասպանություն է գործել ԼՂ նախագահի նվիրած ատրճանակով։

Թիվ 1

Recent Posts

«Հըզբոլլահի» նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Հաշեմ Սաֆիեդդինը

«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Հաշեմ Սաֆիեդդինին։ Նա սպանված Նասրալլայի զարմիկն է,…

41 mins ago

Հայ ոստիկաններին է ներկայացվել ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի փորձը

Կրթության նոր մեթոդաբանությամբ քրեական ոստիկանների պատրաստման գործընթացը մոտենում է ավարտին։ Մասնագիտական կարողությունների առավել բարելավման և…

42 mins ago

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հռոմ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մինչ հոկտեմբերի 1-ը կգտնվի Հռոմում։ Այցի ընթացքում երկու…

2 hours ago

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին…

2 hours ago

«ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների առաջնորդների խոստումները կեղծ էին». Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կառավարության նիստում ելույթի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է կոշտ միջոցներ…

2 hours ago

Մայր Տաճարում մեկ շաբաթ կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող…

2 hours ago