Լրահոս 24/7
09.09.2024

Դեղերի ոչնչացման գործընթացը պետք է տեսանկարահանվի

Դեղերի ոչնչացման գործընթացը պետք է տեսանկարահանվի

Տեսչական մարմինը բազմաթիվ դեղատներում հայտնաբերել է «Վաճառքի համար ենթակա չէ» գրությամբ դեղեր, որոնք վաճառվում են սովորական դեղատներում:

Տեսչական մարմնին տալիս ենք լիազորություններ, որպեսզի կարողանան ստուգումներ իրականացնել բուժհաստատության դեղատներում և խախտումների դեպքում պատժամիջոցներ սահմանել:

«Դեղերի մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթացմամբ խորհրդարանում ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ նշելով, որ խոսքը ոչ թե հիվանդանոցների առաջին հարկի դեղատան դեղերի մասին է, այլ պահեստի:

Առաջարկվող մյուսը փոփոխությունը դեղերի ոչնչացմանն է վերաբերում: Ըստ պատգամավորի՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողության ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ դեղերի մեծածախ իրացման կամ դեղատնային գործունեության լիցենզիաներ ունեցող ընկերությունների կողմից 1 տարվա ընթացքում ոչնչացման են ներկայացվել օրենքի խախտմամբ ներմուծված կամ չգրանցված, մի քանի տասնյակ միլիոնը գերազանցող դեղեր, ավելին՝ վտանգավոր թափոնների ոչնչացում իրականացնող կազմակերպությունները տվել են ոչնչացման փաստաթուղթը, բայց ողջամիտ կասկած կա, որ դեղերի փաստացի ոչնչացում չի եղել, որովհետև ՏՄ-ն նաև դեղատներում բացահայտել է դեղեր, որոնք նախկինում փաստաթղթերով արդեն իսկ պետք է ոչնչացված լինեին:

«Այստեղ էլ ունենք ողջամիտ կասկածներ, և այս կասկածները փարատելու համար ՏՄ-ին տալիս ենք լիազորություններ, որպեսզի կարողանան հնարավորինս վերահսկել գործընթացը»,- ասաց պատգամավորը:

Ըստ Լուսինե Բադալյանի՝ այս գործընթացում կարևոր պայման կա, որ կազմակերպությունը դեղերի ոչնչացումից 5 օր առաջ պետք է տեղյակ պահի, որ ոչնչացնելու է այն, նաև դեղերի ոչնչացումը պետք է տեսանկարահանվի:

Լրահոս
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը