Լրահոս 24/7
09.09.2024

Նախագահն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահին

Նախագահն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական ապրելակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասիի գլխավորած պատվիրակությանը:

«Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու համար: Առանձնակի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և՛ ԵՄ-ին, և՛ Ձեզ հուլիսի 22-ին ԵՄ խորհրդի կողմից ընդունված երկու կարևոր որոշումների՝ «Խաղաղության եվրոպական գործիք»-ի շրջանակներում Հայաստանին աջակցություն տրամադրելու և մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի համար:

Այս երկու որոշումները շատ ենք կարևորում: Հատկապես վերջինը մեր հասարակության կողմից բավական սպասված որոշում է: Իհարկե, շատ անելիքներ ունենք, սակայն կարևորը մեկնարկը տրված է: Շնորհակալություն վստահության համար»,-իր խոսքում մասնավորապես ասել է նախագահ Խաչատուրյանը:

Մարգարիտիս Սխինասին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ մեծապես կարևորում են մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի ազդարարումը և այդ ուղղությամբ անհրաժեշտ են շարունակական ջանքեր գործադրել հետագա քայլերն իրականացնելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիության բազմաշերտ համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ ջանքերի շարունակական ներդրման ուղղությունների վերաբերյալ հարցեր:Կողմերը երկուստեք կարևորել են առկա փոխգործակցությունը զարգացնելուն միտված քայլերի շարունակական բնույթն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ հայաստանյան կողմի նախաձեռնած բարեփոխումների իրականացման հետևողական խթանումը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ:

Այս համատեքստում նախագահն ընգծել է Հայաստանի միանշանակ դիրքորոշումը հարևանների հետ հարաբերությունները ինքնիշխանության, փոխվստահության և բարիդրացիության սկզբունքների հիման վրա կայուն և հարատև խաղաղության հասնելու հարցում:

Լրահոս
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը