Լրահոս 24/7

Fastex-ն Օլիմպիական խաղերի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290 000 FTN-ով

Սեպտեմբերի 5-ին Fastex-ը հյուրընկալել էր Փարիզի Օլիմպիական խաղերի Հայաստանի հավաքականի մրցանակակիրներին։

Fastex-ը հայ մարզիկներին, հավաքականների գլխավոր մարզիչներին, երկրորդ և անձնական մարզիչներին, ինչպես նաև բժիշկներին պարգևատրել է 300 մլն ՀՀ դրամին համարժեք 290 000 FTN-ով՝ Օլիմպիական խաղերում բարձր արդյունքի, մեծ աշխատանքի և հայկական սպորտում ունեցած մեծ ավանդի համար։

Այս տարվա Օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե և 1 բրոնզե։ 206 մասնակից երկրների ցանկում Հայաստանը մեդալների քանակով զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը։

Ծանրամարտիկ, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը նվաճել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչում։ Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է։

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանն արժանացել է արծաթե մեդալի։

Fastex-ի տնօրենների խորհրդի անդամ Վահագն Բադալյանը շնորհավորել է մարզիկներին և ասել․

«Fastex-ը և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը կարևորում են սպորտի զարգացումը Հայաստանում և մշտապես ցուցաբերում աջակցություն։ Մենք հայկական սպորտին այս տարի տրամադրել ենք շուրջ 570 մլն ՀՀ դրամին համարժեք FTN։ Օլիմպիական խաղերում մրցանակային տեղ զբաղեցրած մարզիչներին և ֆեդերացիաներին այսօր տրամադրվելու է 290 հազար FTN», – ասել է նա։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր խոսքում նշել է․

«Շնորհիվ Fastex-ի աջակցության՝ մենք սպորտի ոլորտում լուրջ քայլերով շարունակում ենք գնալ առաջ։ Վստահ եմ, որ մյուս Օլիմպիական խաղերը որակապես ավելի լավն են լինելու, քանի որ մենք ունենք ռազմավարություն, հստակ մշակված ծրագիր և այնպիսի գործընկեր, ինչպիսինն է Fastex-ը»։

Կողմերը նպատակ ունեն համատեղ ջանքերով խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը, բարձրացնել մարզիկների մրցունակությունը, բարելավել վերջիններիս կենսական պայմանները, ինչպես նաև աջակցել ներպետական ու միջազգային սպորտի ասպարեզում գրանցվող հաղթանակներին։

Ֆասթեքսի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card, Fastex Wallet և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով, ինչպես նաև Lidus թոքենների ստեղծման, White-Label Exchange և NFT Marketplace-ի ծառայությունները:

Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

8 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

8 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

8 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

8 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

9 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

11 hours ago