

Այս տարի Ասիային պատուհասած ամենահզոր՝ «Յագի» թայֆունը շարունակում է ավերածություններ անել Վիետնամում։ Թայֆունի առաջացրած հեղեղումները և սողանքներն առնվազն 82 զոհի պատճառ են դարձել, 64 մարդ անհետ կորած է, 752 մարդ վիրավոր է։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Աղետների կառավարման վարչությունը հայտնել է, որ առաջիկա օրերին ևս Վիետնամի հյուսիսում, այդ թվում՝ մայրաքաղաք Հանոյում, սպասվում են հեղեղումներ։
Երկրի մի քանի գետերում ջրի մակարդակը բարձրացել է վտանգավոր մակարդակի, գյուղերն ու բնակավայրերը հեղեղվել են։Սեպտեմբերի 9-ին փլուզվել է Ռեդ գետի վրա 30 տարի առաջ կառուցված կամուրջը, որի հետևանքով ութ մարդ դեռ անհետ կորած է։
Աղետի հետևանքները վերացնելու և տարհանման աշխատանքներին օգնելու համար Բակզիանգի նահանգ է ուղարկվել ավելի քան 4600 զինվորական։ Նահանգում թայֆունի վնասն արդեն գնահատվում է մոտ 12,1 միլիոն ԱՄՆ դոլար։ «Յագի» թայֆունը Վիետնամ է հասել օգոստոսի 7-ին։ Մինչ այդ թայֆունը 24 մարդու կյանք էր խլել Չինաստանի հարավային Հանոյ կղզում և Ֆիլիպիններում։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…