Լրահոս 24/7

Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում վարչապետը անդրադարձավ խաղաղության գործընթացի հետ կապված հակափաստարկներին:

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ վերջին շրջանում հայտարարություններ են հնչել, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ:

Վարչապետի խոսքով՝ նրանք, ովքեր փորձում են հիմնավորել այդ դրույթը, դա փորձում են հիմնավորել նրանով, որ Սահմանադրության նախաբանում կա մասնակի հղում 1990 թվականի օգոստոսի 23-ին, այսինքն՝ Խորհրդային Միության ժամանակ դեռևս ընդունված ՀՀ Անկախության հռչակագրին:

«ՀՀ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն ամենի մասին, ինչի մասին փորձ են անում վերագրել ՀՀ Սահմանադրությանը:

Սա էլ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նմանությամբ այն դեպքերից է, երբ փորձ է արվում Հայաստանի Սահմանադրությանը վերագրել մի բան, որը ՀՀ Սահմանադրությունում գրված չէ և պարզապես չկա: Ուզում եմ արձանագրել, որ իրականությունը մի փոքր հակառակն է: Իրականությունն այն է, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ»,- ընդգծեց վարչապետը:

Նրա խոսքով՝ 1991-ին ընդունված Ադրբեջանի սահմանադրական ակտը ընկած է Ադրբեջանի Սահմանադրության հիմքում, որը հղում է անում և բխում է 1918 թ. Ադրբեջանի առաջին հանրապետության հռչակագրին, որտեղ էլ Ադրբեջանի տարածքներ են համարվում Արևելյան և Հարավային Անդրկովկասը:

«Ավելին, 1919 թվականին Փարիզի կոնֆերանսին և նույն թվականին Ազգերի լիգային Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության գրանցման համար ներկայացվել են քարտեզներ, որոնք ներառում են Հայաստանի Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերից որոշ հատվածներ:

Այս ամենն ակնհայտ է դարձնում, որ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ:

Բայց կարևոր է արձանագրել նաև, որ մենք դա չենք դարձնում բանակցային թեմա, չենք բարձրացնում այդ հարցը, որովհետև խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում ունենք դրույթ, որն ասում է հետևյալը՝ որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ որպես արդարացում տվյալ միջազգային պայմանագրի դրույթները չիրականացնելու համար:

Այսինքն՝ մենք մի կողմից տեսնում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, բայց այդ հարցը չենք բարձրացնում խաղաղության գործընթացը փակուղի չմտցնելու համար»,- ընդգծեց Փաշինյանը:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

2 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

2 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

2 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

2 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

3 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

3 hours ago