

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սեպտեմբերի 10-ին կհավաքվի իր ամենամյա, 79-րդ նստաշրջանին: Վեհաժողովի ընթացքում առաջին անգամ կկայանա «Ապագայի գագաթնաժողովը», որտեղ կքննարկվեն խաղաղության և գլոբալ անվտանգության հարցերը, ինչպես նաև կանցկացվի բարձր մակարդակի ավանդական շաբաթը: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Գլխավոր ասամբլեայի նստաշրջանների առանցքային իրադարձությունն ավանդաբար բարձր մակարդակի շաբաթն է, որի ընթացքում պետությունների ղեկավարներն ու նախարարներն ամեն տարի հանդիպում են և բարձրաձայնում կարևոր թեմաները: Ամենամյա քննարկումները կանցկացվեն սեպտեմբերի 24-ից 28-ը, ինչպես նաև սեպտեմբերի 30-ին։
Այս տարի ամենամյա նստաշրջանի շրջանակներում նաև կանցկացվի «Ապագայի գագաթնաժողովը», որի արդյունքներով պետք է հաստատվեն «Հանուն ապագայի համաձայնագիրը», Գլոբալ թվային պայմանագիրը և «Ապագա սերունդների համար հռչակագիրը»։
Միջոցառումը նախատեսված է նոր միջազգային կոնսենսուս ձևավորելու համար՝ ուղղված այն հարցին, թե ինչպես հասնել ավելի լավ ներկայի և ապահովել ապագան: Այն կանցկացվի սեպտեմբերի 22-ին և 23-ին։
Սեպտեմբերի 10-ին ավարտվող Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի կունենա ամփոփիչ նիստ, որից հետո կսկսվի նոր՝ 79-րդ նստաշրջանը։
78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսը, ամփոփելով արդյունքները, նշել է, որ այն «իսկապես հագեցած էր»։
Նոր նստաշրջանը կղեկավարի Կամերունի նախկին վարչապետ Ֆիլեմոն Յանգը։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…