Լրահոս 24/7

Բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով պետական քաղաքականության առաջնահերթությունները և ոլորտային ռազմավարական գերակայությունները, 2024-2025 թթ. ուսումնական տարին հայտարարել է Մշակութային կրթության տարի:

Նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնել մշակույթի դերը կրթական գործընթացներում՝ նպաստելով դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, ազգային արժեհամակարգի և լայն աշխարհայացքի կայացմանը:

Մշակութային կրթության տարվա մեկնարկի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-16:00-ն, ՀՀ բոլոր մարզերում կազմակերպում է «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ, որի հիմնական նպատակն է ստեղծել իրազեկման հարթակ ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների և դպրոցների համար, որտեղ շահառու ուսումնական հաստատություններին կներկայացվի մարզի մշակութային ներուժը:

Միջոցառման շրջանակում յուրաքանչյուր մարզում նախատեսվում է մեկ հարթակում միավորել տվյալ մարզից «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրին միացած մշակութային կազմակերպությունները, որոնք մեկ տարվա կտրվածքով շահառուներին կներկայացնեն իրենց ծրագրերը:

Մարզերում կրթամշակութային էքսպոները կանցկացվեն հետևյալ վայրերում՝

Արարատի մարզ – ք. Արտաշատ, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն,

Արագածոտնի մարզ – ք. Աշտարակ, Աշտարակի մշակույթի պալատ / Աշտարակի դրամատիկական թատրոն,

Արմավիրի մարզ – ք. Էջմիածին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան,

Կոտայքի մարզ – ք. Հրազդան, Կոտայքի երկրագիտական թանգարան,

Շիրակի մարզ – ք. Գյումրի, Կումայր պատմամշակութային արգելոց-թանգարան,

Լոռու մարզ – ք. Վանաձոր, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն,

Տավուշի մարզ – ք. Դիլիջան, Դիլիջանի երկրագիտական թանգարան,

Սյունիքի մարզ – ք. Գորիս, Ակսել Բակունցի տուն-թանգարան,

ք. Կապան, Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թանգարան,

Գեղարքունիքի մարզ – ք. Գավառ, Գեղարքունիքի երկրագիտական թանգարան,

Վայոց ձորի մարզ – ք. Եղեգնաձոր, Եղեգնաձորի պատկերասրահ:

Նախարարությունն ակնկալում է դպրոցականների և ուսուցիչների ակտիվ մասնակցությունը:

Միաժամանակ հայտնում ենք, որ Երևանում «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավը կանցկացվի առանձին:

Թիվ 1

Recent Posts

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

1 minute ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

25 minutes ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

40 minutes ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

48 minutes ago

Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմն ավարտելու հարցը

Կայացել է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որից հետո նախագահ Թրամփն իր Truth Social կայքում…

59 minutes ago

Քննարկվել են ՀՀ-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է…

1 hour ago