Գլխավոր

Նրա մասին ոչինչ, կամ գրեթե ոչինչ չկա բոլոր այն տեղերում, ուր պիտի լիներ. Մանուկյան

Հրապարակախոս, հանրային գործիչ Արայիկ Մանուկյանը գրել է.

Նրա մասին ոչինչ, կամ գրեթե ոչինչ հնարավոր չէ գտնել համացանց կոչվող այս անհորիզոն տիրույթում։

Նրա մասին ոչինչ, կամ գրեթե ոչինչ չկա բոլոր այն տեղերում, ուր պիտի լիներ։

Նրա մասին ոչինչ, կամ գրեթե ոչինչ չկա անգամ նրա հոր կենսագրությունում, կյանքի տարեգրությունում, ապրած օրերի բովում։

Չկա։ Նա չի եղել, չի ապրել այս աշխարհում, չի ունեցել ծնողներ, ժառանգներ, չի ստեղծագործել, չի թողել արժեքներ, հետք ․․․

Բայց նա կա։ Նա ապրել է իրեն տրված կյանքը և նա ԴԱՎԻԹ ՔՈՉԱՐՆ Է, ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ որդին։

Առաջին որդին, առաջնեկը, հայաստանյան առաջին ամուսնության ծնունդը, որին Վարպետը տվել է իր անանց Դավիթի անունը։

Նա կյանքից հեռացավ, երբ ընդամենը 57 տարեկան էր և նրա մոռացության տրված անունն այդուհետ հնչում էր խորհրդավորությանը հավասար։

Այդին Մորիկյանն ասում է՝ «Հորինել պետք չէ՝ ոչ երկիր, ոչ պետություն, ոչ էլ կենսագրություն: Պատասխանատվությունն ըստ ապրված կյանքի է լինելու: Ոչ թե ըստ հորինվածի»:

Նրա համար պետք չէր հորինել կենսագրություն։ Նա կենսագրություն ուներ, նա թողել էր հսկայական ժառանգություն 57 տարվա երկրային կյանքի համար, նա թողել էր արվեստ, կյանք, ընտանիք, ապրած տարիներ, այդ թվում և Վարպետի հետ ապրած տարիներ։

Երվանդ Քոչարն ապրեց ոչ միայն հախուռն, խիզախ, համարձակ արվեստային կյանքով, այլ նույն կերպ՝ հախուռն, խիզախ, համարձակ անձնական կյանք ունեցավ, որը հանճարի ճակատագիր է գուցե, որը, գուցե հանճարին տրված է նախախնամությամբ։

Մարդն առեղծվածային երևույթ է, մարդու հոգին՝ նույնիսկ երկնքում, փոթորկվելու հատկություն ունի, և որևէ նշանակություն չունի, թե մարդը որ աշխարհում է ապրում՝ երկրային, թե՝ երկնային և հորինված կենսագրությունները չեն, որ իշխում են հոգիների վրա։

ԴԱՎԻԹ ՔՈՉԱՐԸ «վերադառնում է»։

Վաղը, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ, ԺԱՄԸ 18։00-ԻՆ, Նկարիչների միությունում բացվելու է ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ անդրանիկ որդու՝ վաղամեռիկ նկարիչ, քանդակագործ ԴԱՎԻԹ ՔՈՉԱՐԻ մեծ ցուցահանդեսը՝ նվիրված վերջինիս ծննդյան 85 և Վարպետի ծննդյան 125-ամյակին։

Ցուցահանդեսը վերնագրված է ՎԵՐԱԾՆՈՒՆԴ, քանզի այս ցուցահանդեսով վերածնվում է ԴԱՎԻԹ ՔՈՉԱՐԻ մոռացության տրված արվեստը։

ԴԱՎԻԹ ՔՈՉԱՐԸ վերադառնում է՝ ներկայացնելով ստեղծագործությունների ընտիր հավաքածու՝ գրաֆիկա, գեղանկար, քանդակ:

Ցուցահանդեսը ներկայացնելու է ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ թոռնուհին, ԴԱՎԻԹ ՔՈՉԱՐԻ դուստրը՝ ԱՆՆԱ ՔՈՉԱՐԸ։

ՎԱՂԸ հանդիպենք ԴԱՎԻԹԻ անհայտ մնացած արվեստի հետ։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

18 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

34 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

51 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

1 hour ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago