Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 11-ից երկու ամիս տևողությամբ կփակվի Սևանի տրանսպորտային հանգույցի՝ Սևանից դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածի երթևեկությունը։
Այդ ուղղությամբ երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի մյուս գոտի. այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։