Winds of Armenia առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունն այս տարի տեղի է ունեցել սեպտեմբերի 6-10 Սևանում։ Միջոցառման գլխավոր գործընկերը Fastex-ն էր։
Winds of Armenia առանջնության նպատակն է Հայաստանը դարձնել առագաստանավային սպորտի կենտրոններից մեկը՝ նպաստելով Հայաստանում այս սպորտաձևի զարգացմանը։ Առագաստանավային սպորտի J/70 դասում Հայաստանի բաց առաջնությանն այս տարի մասնակցել են ավելի քան 20 թիմեր՝ Պորտուգալիայից, Կիպրոսից, Էստոնիայից, Ռուսաստանից և այլ երկրներից։ Հայաստանը ներկայացնում էին մարզիկներ Գագիկ Սարգսյանը, Անդո Նովիկյանը, Մուշեղ Բարսեղյանը և Արտաշես Դադայանը։
Միջոցառումն անցկացվել է ամենահեղինակավոր J/70 դասի առագաստանավերով։ Առաջնության իրագործումը վստահվել էր միջազգային դասի մրցավարների արհեստավարժ խմբին։
Winds of Armenia-ն իրականացվել է Հայաստանում առաջին առագաստային ակումբի՝ Winds of Armenia-ի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի և Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի և Fastex-ի համատեղ աջակցությամբ։ Միջոցառմանն այս տարի ներկա է եղել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…