Հասարակություն

Սիկխը և Միրզոյանն ընդգծել են տրանսպորտային հաղորդակցությունների արդյունավետ գործարկման կարևորությունը

Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կիրտի Վարդհան Սիկխին:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ համագործակցությունը զարգանում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ ջանքերը երկկողմ օրակարգի հետագա ընդլայնման ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել նաև տարբեր հարթակներում և ձևաչափերով փոխգործակցության հնարավորություններին:

Արարատ Միրզոյանը և Կիրտի Վարդհան Սիկխին մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ տեսլականը Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության հասնելու հարցում հստակ է, այն հիմնված է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների անվերապահ հարգման և տարածաշրջանում տնտեսական զարգացման, արդյունավետ փոխկապակցվածության ապահովման հաստատուն հանձնառության վրա: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին քննարկումները, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Երկուստեք ընգծվել է տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների արդյունավետ գործարկման կարևորությունը շահագրգիռ կողմերի, ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանային կայունության ապահովման հարցում:

Թիվ 1

Recent Posts

Իսրայելը չեղարկել է բանտարկյալների ազատ արձակումը

Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…

38 minutes ago

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից ՀՀ-ի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աջակցությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…

2 hours ago

Վլադիմիր Պուտինն՝ ընդդեմ Իոսիֆ Ստալինի

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգտագործելով ՏԱՍՍ պետական գործակալության հնարավորությունները, համերկրացիներին շնորհավորել է Հայրենիքի…

2 hours ago

Իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են․ Հանգստյան օրերին ևս կազմակերպության աշխատակիցները քաղաքացիների անվտանգության…

3 hours ago

Մեկնարկել են Բունդեսթագի արտահերթ ընտրությունները

Գերմանիայում մեկնարկել են Բունդեսթագի արտահերթ ընտրությունները։ Գերմանիայի քաղաքացիները կքվեարկեն կոնկրետ թեկնածուի և մի կուսակցության օգտին:…

3 hours ago

Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել

Դատարանը սահմանափակել է Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն: Այս մասին դատական նսիտից հետո լրագրողների…

4 hours ago