Լրահոս 24/7

Վարչապետը նոր մանրամասներ է ներկայացրել խաղաղության պայմանագրից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մանրամասներ է հայտնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններից․

«Կա 13 հոդված, որոնք ամբողջությամբ ու պաշտոնապես համաձայնեցված են խաղաղության պայմանագրի նախագծում, նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված է, թղթի վերնագիրն ամբողջությամբ համաձայնեցված է, ևս 3 հոդված մասնակի է համաձայնեցված․ այսինքն, հոդվածում կան մասեր, կա նախադասություն, որ համաձայնեցված է, կա նախադասություն, որ՝ ոչ։ Կա ևս մեկ հոդված, որ ընդհանրապես համաձայնեցված չէ»,– ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ պայմանագրի 2-րդ, 3-րդ խմբագրություններն ունեցել են 18 հոդված, որոնք, սակայն, հետո դուրս են եկել. «Ադրբեջանն ինքը հայտարարեց կոմունիկացիաների հոդվածի դուրս գալու մասին․ այսինքն, մնացել է 17-ը»,– ասել է նա։

Փաշինյանը կրկնել է առաջարկը՝ ստորագրել համաձայնեցված հոդվածները, ապա շարունակել քննարկումները մյուս հարցերի վերաբերյալ. «Կա համաձայնեցված հոդված այս նախագծում, որն ասում է՝ կա մեխանիզմ, որն այս պայմանագրի իրականացման ընթացքի շուրջ կողմերն անընդհատ կոնսուլտացիայի մեջ են լինելու, հանձնաժողովի նման մարմին է լինելու, նաև՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում է ենթադրում»։

Ըստ վարչապետի՝ եթե կանխավարկածը լինի այն, որ բոլոր կարևոր հարցերը լուծենք, նոր ստորագրենք, նշանակում է՝ այն երբեք չենք ստորագրի, որովհետև միշտ էլ կլինեն կարևոր հարցեր, որոնք պետք է համաձայնեցնել. «Եթե ևս 4 կարևոր հարցի շուրջ գանք համաձայնության, կմնա ևս 4 կարևոր հարց, որ պետք է համաձայնեցնել»։ Ավելին, ըստ նրա, երկրների հետ, որոնց հետ Հայաստանն ունի տևական հարաբերություններ, կան բազմաթիվ չհամաձայնեցված կարևոր հարցեր։

Վարչապետը նաև ասել է. «Մենք չենք առաջարկում 13 հոդվածանոց խաղաղության պայմանագիր, առաջարկում ենք 16 հոդվածանոց պայմանագիր, և բոլոր 16 հոդվածների համար ունենք համաձայնեցված բովանդակություն։ Երեք հոդվածի համար բովանդակությունը, սկզբնականի համեմատ, մասամբ է համաձայնեցված, մնացածը՝ ամբողջությամբ»։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

8 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

8 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

8 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

8 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

9 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

9 hours ago