Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Մեղրու դիահերձարանի կառուցման խնդրին. «Դիահերձարանի շենքի հողահատկացման աշխատանքներն ավարտվել են, նախագիծը մրցույթի հայտարարման փուլ է հասել, բայց նաև հասկանալի է, որ շինարարությունը 1-2 տարի կտևի»։
Ըստ Ավանեսյանի՝ մինչ այդ որոշում է ընդունվել, որ Մեղրի, Վարդենիս, Ճամբարակ համայնքներում կգործի հատուկ ծառայություն, ու տեղի բժշկական կազմակերպությունը պետպատվերի շրջանակներում կկազմակերպի տեղափոխումը, դիահերձումն ու ետ տեղափոխումը. «Պետությունն այս համայնքների ծախսերը իր վրա է վերցրել»։