Լրահոս 24/7

«Տարածքային պահանջները սահմանադրությունից անկախ էլ կարող են առաջ գալ». վարչապետ

«Ադրբեջանն ուզու՞մ է, որ մեր սահմանադրության մեջ լինի տարածքային պահանջ ընդդեմ Ադրբեջանի, թե՞ նա ունի անկեղծ մտահոգություններ, որ նման բան կա», – ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Առաջին դեպքն ուրիշ է, բայց եթե խոսքը երկրորդ դեպքի մասին է, ապա ո՞րն է մեր առաջարկը. սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։ Ենթադրենք՝ ստորագրեցինք խաղաղության պայմանագիր, որում գրված է, որ Հայաստանն Ադրբեջանից, Ադրբեջանն էլ Հայաստանից տարածքային պահանջներ չունեն, ճանաչում են տարածքային ամբողջականությունը և պարտավորվում ապագայում որևէ տարածքային պահանջ չներկայացնել։ Այդ հարցը գնում է ՍԴ, և եթե ՍԴ-ն որոշում է, որ այս դրույթը մեր սահմանադրությանը չի համապատասխանում, որովհետև սահմանադրության մեջ կա հակառակ դրույթ, ուրեմն, ՍԴ-ն արձանագրում է, որ ունենք տարածքային պահանջներ Ադրբեջանից։ Իսկ եթե ՍԴ-ն ասում է, որ համապատասխանում է սահմանադրությանը, ուղարկում է ԱԺ, ԱԺ-ն էլ վավերացնում է, էն դրույթը, որ ՀՀ-ն չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, ստանում է բարձրագույն իրավաբանական ուժ»։

Ըստ նրա՝ եթե տարածքային պահանջներ առաջ գալու լինեն, անկախ խաղաղության պայմանագրից և սահմանադրությունից, կարող են առաջ գալ. «Մարդկության պատմությունը տասնյակ ու հարյուրավոր նման դեպքեր է տեսել»,- նշել է նա։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի սահմանադրության շուրջ քննարկմամբ Ադրբեջանը փակուղի է տանում խաղաղության գործընթացը, որ «ստիպված չլինի անդրադառնալ կամ բաց պահի ՀՀ նկատմամբ տարածքային պահանջները»։

Վարչապետը նաև շեշտել է. «ՀՀ սահմանադրության տեքստի մեջ չկան պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, և մենք չունենք տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ»։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

13 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

14 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

16 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

16 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

17 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

17 hours ago