Լրահոս 24/7
11.09.2024

«Որտե՞ղ է գրված, որ ԱԴԾ-ն պետք է տեղում ներկա լինի». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին։ Մեջբերելով հայտարարության այդ կետը՝ նա շեշտել է. «Անվտանգության երաշխավորը Հայաստանն է, և բոլոր նրանք, որոնք ասում են՝ որևէ երրորդ երկրի է անվտանգությունն ապահովելու երաշխիքը վերապահված, պետք է ցույց տան, թե որտեղ է դա գրված։ Ավելին, երթևեկության կազմակերպողը Հայաստանն է»։

Ըստ վարչապետի՝ չկա գրված, որ ինչ-որ մեկը ինչ-որ տեղից պիտի գա, երաշխավորի, անվտանգություն ապահովի․ «Ամեն ինչն անում է Հայաստանը, և այստեղից են բխում իրավազորության և սուվերենության մասին մեր պատկերացումները»։

Անդրադառնալով դրույթին, թե «տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները», վարչապետը նշել է. «Որտե՞ղ է գրված, որ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները պետք է տեղում ներկա լինեն։ Նման բան չկա»:

Ըստ նրա, եթե նկատի է առնվում ՀՀ-ում ռուս սահմանապահների ներկայությունը, ապա «նրանց ներկայությունը երկրում պայմանագրային հարց է ու Հայաստանի որոշելու հարցն է․ «Այսօր որոշել է, որ ներկա են, վաղը կորոշի, որ ներկա չեն»։

Փաշինյանը նաև ասել է, թե Ադրբեջանը համաձայն չէ ՀՀ տարածքով անցնելուն.«Որովհետև ասում է՝ չէ, անվտանգությունը դու չպետք է ապահովես։ Բայց ո՞նց չպետք է ես ապահովեմ, եթե ես ստորագրել եմ, դուք էլ եք ստորագրել»։

Լրահոս
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27

Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34

Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53

Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19

Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31

Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01

Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08

Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34

Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46

Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45