Լրահոս 24/7

Լոնդոնը Ուկրաինային թույլ է տվել Storm Shadow հրթիռներ արձակել ՌԴ-ի ուղղությամբ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է թույլ տալ Ուկրաինային օգտագործել հեռահար Storm Shadow հրթիռները Ռուսաստանում թիրախներին հարվածելու համար՝ գրել է The Guardian-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Storm Shadow-ը անգլո-ֆրանսիական թևավոր հրթիռ է, որի հեռահարությունը մոտավորապես 560 կմ է։

Պարբերականը նշել է, որ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևվիդ Լեմին ժամանել էին Կիև և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու Ռուսաստանի տարածքում արևմտյան հեռահար զենքերն օգտագործելու հարցը։

Թերթի աղբյուրներն ընդգծել են, որ Բլինքենն ու Լեմին միասին Կիև են եկել միայն այն պատճառով, որ Storm Shadow-ի վերաբերյալ դրական որոշում է կայացվել։

Պարբերականը նաև հավելում է, որ Ուկրաինայի կողմից հրթիռների օգտագործումը, ամենայն հավանականությամբ, ենթարկվելու է սահմանափակումների՝ «անխոհեմ կամ անհարկի հարձակումներից խուսափելու համար»։

Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մշակվում է Ուկրաինայի համար հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները վերացնելու հարցը՝ Ռուսաստանի խորքերը հարվածելու նպատակով:

Իր հերթին Բլինքենը Sky News հեռուստաալիքի հետ հարցազրույցում չի բացառել ԱՄՆ նախագահի թույլտվությունն այդ հարցում:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ասել է, որ ըստ Կրեմլի՝ ԱՄՆ-ն արդեն որոշել է վերացնել ATACMS հրթիռների կիրառման սահմանափակումները՝ Ուկրաինայից ռուսական տարածք հարվածելու համար։

Պեսկովը խոստացել է համարժեք պատասխան տալ Վաշինգտոնի հնարավոր թույլտվությանը:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

3 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

4 hours ago