Լրահոս 24/7
12.09.2024

Կառավարությունը շարունակում է նպաստել ռազմական արդյունաբերության զարգացմանը

Կառավարությունը շարունակում է նպաստել ռազմական արդյունաբերության զարգացմանը

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հյատնել է, որ հաստատվել է ռազմական արդյունաբերության զարգացման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված հերթական նախագիծը։

«Րոպեներ առաջ ավարտվեց Կառավարության հերթական նիստը, որով հաստատվեց ռազմական արդյունաբերության զարգացման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված հերթական նախագիծը։

Կառավարության սույն որոշմամբ շահույթի առավելագույն սահմանաչափ այլևս չկիրառելով (բացառությամբ ԳՀՓԿ աշխատանքների)՝ կապահովվեն կարգավորման այնպիսի մեխանիզմներ, որոնք առավել բարենպաստ պայմաններ կստեղծեն ՀՀ-ում ռազմարդյունաբերության ոլորտի հետագա զարգացման համար: Ցայսօր գործող կարգավորումներով ռազմարդյունաբերողները կարող էին ունենալ առավելագույնը 15% շահույթ։

Հաշվի առնելով ոլորտին բնորոշ բարձր ռիսկայնությունը՝ տարիներ շարունակ շահույթի առավելագույն սահմանաչափի կիրառումը զգալիորեն նվազեցնում էր կազմակերպությունների ներդրումային գրավչությունը, ինչն էլ, իր հերթին, դանդաղեցնում էր Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող այս ոլորտի զարգացումը։ Բացի այդ, հաշվի առնելով նաև ոլորտին բնորոշ լոգիստիկ, տեխնիկական և աշխարհաքաղաքական ռիսկերը՝ շահույթի առավելագույն սահմանաչափի կիրառումն անհամաչափ ռիսկեր էր ստեղծում կազմակերպությունների համար, ինչն էլ ավելացնում էր պետական պատվերների ձախողման հավանականությունը։

Մենք հավատում ենք, որ շահույթի առավելագույն սահմանաչափ չկիրառելը խթանելու է կազմակերպությունների արտադրական գործընթացների բարելավմանը, ոլորտի զարգացմանն ու առաջխաղացմանը՝ բարձրացնելով ռազմարդյունաբերական ընկերությունների մրցունակությունը ներքին և միջազգային շուկաներում»,- ասվում է նախարարի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։

Լրահոս
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը