Լրահոս 24/7
12.09.2024

Գլխավոր դատախազի խորհրդականը՝ Գառնիկ Դանիելյանի հայտարարությունների մասին

Գլխավոր դատախազի խորհրդականը՝ Գառնիկ Դանիելյանի հայտարարությունների մասին

Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանն անդրադարձել է սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ Դատախազության վերաբերյալ հայտարարություններին:

«Գառնիկ Դանիելյանը Դատախազության վերաբերյալ արել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություն՝ մասնավորապես նշելով.

«Ես անցած անգամ էլ ասեցի՝ մարդկանց կադաստրի վկայականները ձեռները…, իմիջայլոց, Դատախազությունն էլ այդ կադաստրի վկայականները համարել է օրինական…»:

Տեղեկացնեմ, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը վերոնշյալ կադաստրային վկայականների օրինականության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի արտահայտել և գնահատականներ չի տվել»,- գրել է Մարտիրոսյանը:

Հիշեցնենք՝ Գառնիկ Դանիելյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր սահմանազատմանը՝ նշելով.

«Ես անցած անգամ էլ ասեցի՝ մարդկանց կադաստրի վկայականները ձեռները…, իմիջայլոց, Դատախազությունն էլ այդ կադաստրի վկայականները համարել է օրինական… Մարդը գույքից զրկվել է, ԵԱՀԿ քարտուղարության ուղեցույցում էլ ասվում է՝ պիտի առաջնորդվենք նրանով, որ ոչ մի կենսական նշանակություն ունեցող ճանապարհ, կամուրջ, որևէ մի բան չպետք է խախտի գյուղի կենսագործունեությունը:

Հիմա մի տեղ խախտվել է գյուղի կենսագործունեությունը՝ կամուրջը չկա, ճանապարհը չկա»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ գյուղի կենսագործունեությունը լիարժեք է և ամբողջական:

«Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հրապարակված է: Խորհուրդ եմ տալիս կարդալ, և այնտեղ Ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք»,- ասել է վարչապետը:

Լրահոս
Փաշինյանն ու Զելենսկին վերականգնում են ակտիվ երկխոսությունը
18:44
Փաշինյանն ու Զելենսկին վերականգնում են ակտիվ երկխոսությունը
Հայաստանի եվրոպական ուղին նոր ընտրություն չէ, այն պատմականորեն ձևավորված ուղղություն է
18:42
Հայաստանի եվրոպական ուղին նոր ընտրություն չէ, այն պատմականորեն ձևավորված ուղղություն է
Քննարկեցինք Հայաստանի և Իսպանիայի հարաբերությունների ամրապնդումը․ վարչապետ
16:56
Քննարկեցինք Հայաստանի և Իսպանիայի հարաբերությունների ամրապնդումը․ վարչապետ
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարին
16:42
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարին
ԵՄ-ում պառակտում է առաջացել Ֆիցոյի` Ռուսաստան այցի պատճառով
16:22
ԵՄ-ում պառակտում է առաջացել Ֆիցոյի` Ռուսաստան այցի պատճառով
Հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին. Ջորջա Մելոնի
15:47
Հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին. Ջորջա Մելոնի
Վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ
15:35
Վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ
Զելենսկին և Կոբախիձեն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են Երևանում
15:05
Զելենսկին և Կոբախիձեն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են Երևանում
Չենք փոխի մեր աշխատելաձևն ու այն դիրքորոշումը. Մեցոլան հակադարձել է Ալիևին
14:50
Չենք փոխի մեր աշխատելաձևն ու այն դիրքորոշումը. Մեցոլան հակադարձել է Ալիևին
Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է. Աշոտյան
14:29
Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է. Աշոտյան
Երբ Հայաստանը միջազգային լրահոսի ուշադրության կենտրոնում է՝ դրական համատեքստում․ Թունյան
14:07
Երբ Հայաստանը միջազգային լրահոսի ուշադրության կենտրոնում է՝ դրական համատեքստում․ Թունյան
«Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը
13:45
«Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը
8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա. Մակրոն
13:32
8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա. Մակրոն
Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն․ Զելենսկի
13:10
Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն․ Զելենսկի
Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները․ Ալիև
12:50
Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները․ Ալիև