

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Խորհրդատվական աջակցության և խորհրդատվական ծառայությունների մասին՝ Գյումրու շրջանցիկ ճանապարհի տեխնիկատնտեսական հիմնավորման և աշխատանքային նախագծի թարմացման համար» թիվ AA-011664 համագործակցության համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Գյումրու շրջանցիկ ճանապարհահատվածը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-5 ծրագրի շրջանակներում վերականգնվող Գյումրի-Բավրա 60կմ երկարությամբ ճանապարհի մի հատվածն է՝ շուրջ 23կմ երկարությամբ։
Ծրագրի նպատակն է նվազեցնել Մ-1 միջպետական նշանակության ճանապարհի երթևեկության ժամանակը և տրանսպորտային ծախսերը, հեշտացնել հայկական արտադրության ապրանքների արտահանումը Վրաստանի տարածքով՝ սևծովյան նավահանգիստների (Փոթի և Բաթումի) միջոցով:
Ծրագիրը նաև կբեռնաթափի Գյումրի քաղաքի փողոցային ցանցը տարանցիկ երթևեկությունից (առավելապես ծանր բեռնատար մեքենաների երթևեկության սահմանափակման մասով)՝ լուծելով անվտանգության և բնապահպանական խնդիրներ, ինչպես նաև կմիացնի Մ-1 ճանապարհը Բագրատաշենի անցակետի հետ՝ Մ-7 ճանապարհով:
Ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատումն ու մանրամասն նախագիծը մշակվել են 2016-2017 թվականներին՝ Հարևանության ներդրումային ֆոնդի աջակցության հիմնադրամի ֆինանսավորմամբ (TA2015011 AM NIF):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագրի նախագիծը մշակվել է շուրջ յոթ տարի առաջ, անհրաժեշտություն է առաջանում վերանայել և թարմացնել այն:
Այդ նպատակով ԵՆԲ-ի կողմից կնքվող խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում խորհրդատուն կթարմացնի Գյումրու շրջանցիկ ճանապարհահատվածի տեխնիկատնտեսական հիմնավորումը և աշխատանքային նախագիծը, այդ թվում՝ կիրականացնի մանրամասն նախագծի փաթեթների վերանայում և արդիականացում, ծրագրի բյուջեի ու նախահաշվի վերանայում և թարմացում, տեխնիկատնտեսական հիմնավորման թարմացում, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության պատրաստում, ինչպես նաև մրցութային փաթեթի պատրաստում:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…