Հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը կայուն ծանր է. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ-ից։
«Վիրահատությունից հետո Արթուր Այվազյանի վիճակը կայուն ծանր է, նա տեղափոխվել է բաժանմունք»,- ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 7-ին տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։