Լրահոս 24/7

ՀՀ-ն «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիրն է

Հայաստանը «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE Armenia) ծրագրի հյուրընկալող երկիրն է։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանում անցկացվելիք ACE Armenia ծրագիրը կմիավորի հեղինակավոր բարձրաստիճան պետական պաշտոնյաներին, բիզնես առաջնորդներին, քաղաքականություն մշակողներին և ձեռներեցներին Ամերիկյան պետությունների կազմակերպության անդամ երկրներից:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի կառավարության և ԱՄՆ կառավարության աջակցությամբ և Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) հովանու ներքո՝ ծառայելով որպես տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական համագործակցության խթանման հարթակ:

ACE Armenia ծրագրի նպատակն է դյուրացնել երկխոսությունը և համագործակցությունը մասնակից երկրների ու Հայաստանի միջև՝ կենտրոնանալով այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են կայուն գյուղատնտեսությունը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան, ՍԹԵՄ կրթությունը և գինեգործությունը:

Միջոցառման ընթացքում նախատեսվում են պանելային քննարկումներ, ինչպես նաև այցելություններ տարբեր կազմակերպություններ:

Մեկ շաբաթվա ընթացքում արծարծվելու են կենսունակ նորարարական էկոհամակարգերին, տեխնոլոգիական առաջընթացին, գյուղատնտեսական արդի համակարգերին և մշակութային ժառանգությանն առնչվող թեմաներ:

Ծրագիրը կընդգծի Հայաստանի՝ որպես տարածաշրջանում տեխնոլոգիաների, ստեղծարարության և ձեռներեցության կենտրոնի դերը:

Թիվ 1

Recent Posts

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

11 minutes ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

22 minutes ago

Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…

47 minutes ago

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

1 hour ago

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

1 hour ago

Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…

2 hours ago