Լրահոս 24/7

Շարունակվում է Տիգրան Համասյանի հետ կապված միջադեպի գործով նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնի քննիչների կողմից իրականացվել են անհրաժեշտ քննչական և ապացուցողական գործողությունները՝ օգոստոսի 29-ին «Ռապի» լճի տարածքում տեղի ունեցած համերգի ընթացքում և դրանից հետո մի խումբ անձանց կողմից հակահասարակական գործողություններ թույլ տալու վերաբերյալ ստացված հաղորդման մեջ նշված անգամանքների իսկությունը պարզելու և մասնակից անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

2024 թվականի օգոստոսի 29-ին ահազանգեր են ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզում գտնվող «Ռապի» լիճ կոչվող տարածքում կազմակերպված համերգի մասնակիցների և այնտեղ գտնվող անծանոթ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, մի խումբ անձինք խուլիգանություն են կատարել և վերջիններս համերգի մասնակիցներին սպասում են Գեղաձոր գյուղի ճանապարհին՝ նրանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով, ինչպես նաև ծեծի են ենթարկում մարդկանց, քարերով հարվածում են երաժիշտի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս ստացել է վնասվածքներ: Այդ մասին Ոստիկանությանն ահազանգել են նաև համերգի առանձին մասնակիցներ։

Դրանց և ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հաշվի առնելով կատարված ահազանգերի քանակը և բնույթը, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանցով պայմանավորված՝ անհրաժեշտ է կատարել մեծածավալ քննչական և վարութային գործողություններ` ստեղծվել է քննչական խումբ, որն անմիջապես ձեռնամուխ է եղել նախաքննության կատարմանը։

Քննիչների կողմից զննվել է դեպքի վայրը, որի ընթացքում քննությանը հետաքրքրող առարկա, ինչպես նաև՝ տեսանկարահանող սարքեր չեն հայտնաբերվել, դեպքի հանգամանքները պարզելուն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանությանը, նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ դեպքի վերաբերյալ ահազանգեր կատարած անձանց մեծ մասը։

Վերջիններս ցուցմունք են տվել, որ ահազանգերը կատարել են այլ անձանցից լսած տեղեկությունների հիման վրա, որևէ մեկը չի տուժել, մարմնական վնասվածքներ ստացած անձինք, ըստ էության, չկան։

Երաժիշտը հայտնել է, որ ինքը, ինչպես նաև իրենց ավտոմեքենայում գտնվողներից որևէ մեկը, մարմնական վնասվածք չի ստացել և հրաժարվել է ենթարկվել դատաբժշկական փորձաքննության:

Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ վնասվածք է ստացել երկու անձ, որոնցից մեկը՝ աջ բազկի և աջ սրունք-թաթային հոդի շրջանի քերծվածքի ձևով, ով սակայն չի կարողացել հստակ նշել, թե ինչ հանգամանքներում է վնասվածքը ստացել, իսկ մյուսը հրաժարվել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ հեռախոսազրույցի ընթացքում հայտնելով, որ ինքը որևէ լուրջ վնասվածք չի ստացել։

Վերջինս պատշաճ ծանուցվել է՝ հարցաքննության ներկայանալու համար, սակայն չի ներկայացել, ինչի պատճառով որոշում է կայացվել վերջինիս հարկադրաբար ներկայացնելու մասին։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

8 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

9 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

9 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

9 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

9 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

10 hours ago