ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստում որոշում է կայացվել պահուստայինֆոնդից հատկացնել շուրջ 390մլն դրամ Հայաստանի հանրայինհեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի (հեռուստաստուդիայի) շինարարությանհետ կապված ենթակառուցվածքների տրամադրման, նախապատրաստման ու կառուցմանաշխատանքների, անհրաժեշտ թույլտվությունների և անվտանգային միջոցառումներիապահովման նպատակով անհրաժեշտ ծախսերի համար:
Հայկական կողմի աշխատանքներինզուգահեռ չինական կողմը կսկսի 8-րդ հեռուստաստուդիայի շինարարությունը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանըսեպտեմբերի 13-ին այցելել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, հանդիպել գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ:
Նախարարին ներկայացվելէ պայմանագրով նախատեսված շինարարական ծրագիրը, տաղավարի համար նախատեսվածվայրը, շինարարական աշխատանքների ժամանակացույցը: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության միջև 2023 թվականի հունիսի 2-ին Երևանում ստորագրվել է պայմանագիր, որով չինական կողմն աջակցելու է տաղավարի կառուցմանը։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…