Լրահոս 24/7
14.09.2024

Օվերչուկն այցելել է հայկական երկաթուղու՝ ջրհեղեղից տուժած հատվածներ

Օվերչուկն այցելել է հայկական երկաթուղու՝ ջրհեղեղից տուժած հատվածներ

Սեպտեմբերի 14-ին այցով Հայաստանում գտնվող ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկն այցելել է Հայաստանի Լոռու մարզ, որտեղ ծանոթացել է ընթացիկ տարվա մայիսի վերջին ջրհեղեղից ավերված երկաթուղու ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների արդյունքներին:

Ուղևորության ընթացքում նրան ուղեկցել են «Ռուսական երկաթուղիներ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների ղեկավարության ներկայացուցիչները:

Ալեքսեյ Օվերչուկը էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան, որտեղ երկաթուղային գիծը ջրհեղեղից ավերվել էր 6 հատվածում, և կանգառի ժամանակ մանրամասն ծանոթացել է վերականգնողական աշխատանքների տեխնոլոգիային և ծավալին:Երկաթուղու տվյալ հատվածը Հայաստանի երկաթուղային ցանցը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճյուղն է։ Երթևեկության վերականգնման պահից մինչ օրս ՀԿԵ-ն տեղափոխել է 425 հազար տոննա բեռ:

Հատվածի վերականգնման վրա աշխատել են ՀԿԵ մասնագետները և Հայաստան գործուղված «Ռուսական երկաթուղիներ»-ի և «Վրացական երկաթուղիներ»-ի մասնագետները։

Սահմանափակ ժամանակահատվածում իրականացվել է հսկայական քանակությամբ հողային աշխատանքներ, վերականգնվել են երկաթուղային գծի կիլոմետրեր, կոնտակտային ցանցեր, կապի համակարգեր և քարշային ենթակայաններ: Մինչև երթևեկության վերականգնումը ստեղծվել է առաջնահերթ բեռները Հայաստան հասցնելու ժամանակավոր սխեմա։

Ավերիչ տարերքի հետևանքների վերացման համար ընդհանուր առմամբ «Ռուսական երկաթուղիներ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների կողմից ուղղվել է ավելի քան 800 մլն դրամ:

Մայիսի 25-ին երկարատև տեղումների, դրան հաջորդած վարարման և Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի հուներից դուրս գալու հետևանքով Հայաստանի Հանրապետության հյուսիսային երկու մարզերի տարածքում տեղի է ունեցել բնակավայրերի ջրածածկում և ավտոմոբիլային ճանապարհների հատվածների վնասում, 16 բնակավայրերի ջրամատակարարման խափանում:

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից կառավարվող մի շարք երկաթուղային ենթակառուցվածքային օբյեկտներ վնասվել են, այդ թվում՝ 1800 մ ռելսային ուղի, 45 կոնտակտային ցանցի հենարաններ, մի շարք քարշային ենթակայանների էլեկտրամատակարարման խափանում, երկաթուղային տեխնիկայի վնասում:

Սողանքի հետևանքով երկաթուղային գծերի վրա կանգնեցվել է Այրում – Սանահին հատվածում գնացքների երթևեկությունը ներքին և միակ միջազգային (Վրաստանի հետ) հաղորդակցությունում: Այդ մասին հայտնում են ՀԿԵ-ից։

Լրահոս
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը